Բաքուն հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու՝ Մոսկվայի առաջարկը:

Ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին՝ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ փոխանցում է РИА Новости-ն: Պաշտոնյան ելույթ է ունեցել

Մինսկում կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին: «Ադրբեջանը սկսել է իր սահմանամերձ ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական կերպով լուծել Հայաստանի հետ սահմանագծերի հարցը: Այս առնչությամբ

Ադրբեջանը հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու ռուսական կողմի առաջարկը: Սահմանագծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավական լուրջ հիմքի վրա»,-հայտարարել է Ասադովը:

Baku approved Moscow’s proposal to set up a trilateral commission on demarcation of the Armenian-Azerbaijani border. The Azerbaijani side is ready for constructive work with Yerevan, said Azerbaijani Prime Minister Ali Asadov, RIA Novosti reported. The official addressed the sitting of the CIS

heads of government in Minsk. “Azerbaijan has started the process of determining its border infrastructure, it is ready to resolve the issue of borders with Armenia in a constructive way. In this

regard, Azerbaijan approved the proposal of the Russian side to establish a trilateral commission on demarcation of the Armenian-Azerbaijani border. “Determining the borders is a technical process that must be based on a serious international legal basis,” Asadov said.