Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և խնդիրը հանգուցալուծելու քայլերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում:

Փաշինյանը նշեց, որ հիմա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա լարվածությունն արագ թոթափելու հնարավորություն կա:

«Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, և ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին, Կանադային, Հնդկաստանին և մյուս երկրներին, որոնք արձագանքել են: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարության վրա: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով այդ քայլերի տրամաբանությունը:

Նա նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարակվել է, որպեսզի կողմերը իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք:

«Հայաստանի կառավարությունը հաստակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք Խոզնավար հատվածի մասին է, որտեղ մայիսի 12-ից հետո ունենք որոշակի լարվածություն: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հենց այդ հատվածից սկսել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և պատաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համանախագահության հայտարարության մեջ կար անդրադարձ նաև գերիների հարցին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զորքերի դուրս բերումը տեղի չունենա, ՀՀ զինված ուժերը պատրաստ են համապատասխան օպերացիա իրականացնել մեր տարածքի պաշտպանության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, ու քանի որ այս մոտեցումները, ճանապարհային քարտեզը համահունչ են ՀՀ գործող իշխանությունների պատկերացումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջությամբ ընդունում են այն առաջարկությունները, որոնք ձևակերպված են մայիսի 28-ին տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

«Կրկին ուզում եմ ասել, որ էսկալացիան նվազեցնելու տրամաբանությամբ սպասում ենք այդ ազդակին, որից հետո համապատասխան միջոցառումները կձեռնարկվեն: Հիշեցնեմ, խոսքը հետևյալի մասին է՝ երկու կողմերը հետ են քաշում զինված ուժերը այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են միջազգային ներկայացուցիչներ, կարող են լինել ռուս խաղախապահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդներ: Կարող են լինել և՛ ռուս խաղաղապահները, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Գլխավոր արձանագրումն այն է, որ գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Acting Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinyan referred to the situation on the Armenian-Azerbaijani border and the steps taken to resolve the issue. As reported by “Armenpress”, Pashinyan touched upon the topic during the meeting with the supporters of the “Civil Contract” party during the pre-election headquarters of the party in Yerevan Nork Marash administrative district.

Pashinyan noted that now there is an opportunity to quickly ease the tension in some parts of the Armenian-Azerbaijani border.

“Recently, a number of our partners have made statements saying, ‘I want to thank all our international partners for taking such a careful look at the situation.’ I want to thank our Russian partners, the other OSCE Minsk Group co-chairing countries, France and the United States. How I want to thank the European Parliament, Canada, India and other countries that have responded. I would like to draw our attention to the statement made by the OSCE Minsk Group yesterday. I want to say that I welcome that statement, the logic of the steps presented there is in principle acceptable for us, “said Nikol Pashinyan, detailing the logic of those steps.

He noted that the OSCE Minsk Group Co-Chairs called for urgent steps to reduce border tensions. It was suggested that the parties withdraw their troops and that border adjustment work be carried out with the support of the OSCE Minsk Group Co-Chairs.

“The Armenian government is determined to go that way. We are ready to start the withdrawal of troops. We are waiting for the OSCE Minsk Group Co-Chairs to reach an agreement with Azerbaijan to start the withdrawal of troops at the same time. In particular, we are talking about the Sotk Khoznavar section, where we have some tension after May 12. “We are ready to start clarifying the border points under the auspices of the OSCE Minsk Group Co-Chairs. We are ready to fully resume the negotiation process within the framework of the Co-Chairs to resolve the Karabakh issue,” said Nikol Pashinyan.