Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներովՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։
Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

According to a poll published by the International Republican Institute (IRI), Acting Prime Minister Nikol Pashinyan remains the highest-ranking politician in Armenia. As reported by “Armenpress”, when asked what they think about Nikol Pashinyan, 16% of the respondents assessed it as “very favorable”, and 29% – “favorable”.
5% of the respondents assessed the attitude towards the Speaker of the National Assembly Ararat Mirzoyan as “very favorable” and 35% as “favorable”. For Sargsyan, 3% are “very favorable” and 25% are “favorable”.
5% assessed the attitude towards the second president of the Republic of Armenia Robert Kocharyan as one of the opposition figures as “very favorable” and 15% as “favorable”.

“Armenpress” below presents the results of a survey conducted on famous politicians in Armenia.

The survey was commissioned by the Center for In-depth Analysis of the International Republican Institute, the Caucasus Research Resource Centers-Armenia Foundation. The survey data were collected in 2021. April 8 to May 4. The poll sample was 1502 people. 299 additional interviews were conducted in 5 regions of Armenia: Ararat, Gegharkunik, Shirak, Syunik և Tavush to present the regional peculiarities. The survey was conducted by telephone with a random sample. The researchers note that the statistical error does not exceed 2.5%.