Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Հայաստանում քիչ է մնացել, դրա համար ուժեղացնում է ճնշումը, որ Հայաստանից առավելագույնը պոկի։ Այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը։