Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը մաքրազարդում է Սասուն Միքայելյանի կադրերից․ երեկ պաշտոնանկ արվեց մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը` Սասուն Միքայելյանի ընկերն ու կնոջ ազգականը։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Միքայելյանի հրահանգով վարչական ռեսուրսը կծառայեցվի ոչ թե իշխանությանը, այլ ուրիշ ուժերի համար։