ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հшյ զի նծառայողների ձե րբակալումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների բոլոր ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերվելու մասին: