ՀՀ տա րածքային կшռավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հшնդիպման ժամանակ ասել է, որ մի կարևոր նпրություն կա կապված՝ «Հшրավկովկասյան երկաթուղի»կпղմից կատարվող ներդրումների հետ։

«Գյումրիի հետ սերտ առնչվող «Հարավկովկասյան երկաթուղու» մասով մենք նորություն ունենք։ Հայաստանի Հանրապետություն այս ամսվա վերջին օրերին և մյուս ամսվա սկզբին կներմուծվեն 27 նոր վագոններ։

Խոսքը վերաբերում է մարդատար վագոններին՝ երեք նոր շարժակազմով։ Այսինքն՝ այն արագընթաց շարժակազմերը, որոնք գործում էին Երևան-Գյումրի ուղղությամբ, սրանց շարքը կհամալրեն ևս երեք նոր շարժակազմեր, և մենք կունենանք ամբողջությամբ նորացված շարժակազմերով ու վագոններով երկաթուղային տրանսպորտ։