«Թուրքը սահմանին գռադուսը բարձրացնում է զուտ նրա համար, որովհետև, իր կարծիքով, մենք պարտված ենք, բայց դրանից զատ նաև ծեծված ենք, կոտրված ենք: Նա, իհարկե, սխալվում է, բայց այստեղ ուրիշ վատ բան կա․ թուրքը այսկերպ նաև փորձում է փակել իր մինուսները, որը պատերազմի ժամանակ նույնիսկ հաղթող լինելով, ունեցել է, սակայն ես մեր մինուսների փակելը չեմ տեսնում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը: