Հայաստանում գործող կուսակցությունները, ձևավորված դաշինքները պաշտոնապես սկսում են Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց կազմակերպչական աշխատանքները: Այնինչ այս օրերին ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի օրակարգում անգամ այդ հարցը չկա։

Միակ քաղքական ուժը, որը խորին մտահոգություն ունի երկրում ստեղծված իրավիճով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որի Առաջնորդ Խաչիկ Ասրյանն արդեն բազմիցս նշել է, թե ինչ վտանգների էլ պետք է սպասել։ Քանզի՝ Փաշինյան Նիկոլի Հայաստանակործան իշխանությունն ընդունակ չէ կատարելու սահմանադրությամբ իրեն վերապահված Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի և սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների կենսագործումը:

Ուստի՝ պարոն Ասրյանը ներկայացրել է, թե ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին։

Մենք, որպես Ազգային Քրիստոնյա կուսակցություն, համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ Վարչապետը պարտադիր պետք է համապատասխանի ներքոնշյալ չափորոշիչներին․
1) Պարտադիր մասնակցություն ունեցած լինի նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած արցախյան (1992-1994թթ.), ապրիլյան (2016 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը) և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին, կամ էլ այս պատերազմներից գոնե վերջինին (որ պատերազմին, որ վայրում և որ ժամանակահատվածում և ինչ կարգավիճակով է նա մասնակցել):

2) Պետական կառավարման համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ունենա(սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև այսօր՝ որևէ ժամանակահատվածում աշխատած լինի պետական կառավարման համակարգում), և երբեք որևէ կապ ունեցած չլինի որևէ չափի կոռուպցիոն գործունեության, և կաշառակերության հետ:
3) Կրողը լինի ազգային արժեքների, այն է՝ լինի ավանդական ընտանիքի արժեքները կրող, լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր՝ մերժելով բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները:
4) Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգը ոչնչացնող միացյալ արևմուտքի հետ:
Հայաստանի Վարչապետի այն թեկնածուն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր չափորոշիչներին, երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդը:

Եվ ուրեմն՝ հույսով և հավատով սպասում ենք հենց Ձեզ՝ Սյունաց լեռների Առաջնորդ, որովհետև դուք եք այն միակ ուժը, այն միակ Առաջնորդը, ով իրապես համապատասխանում է վերոնշյալ կետերին։

The parties and formed blocs operating in Armenia are officially starting their organizational work to participate in the special elections to the National Assembly. Meanwhile, these days the Azerbaijani side has advanced in Gegharkunik, Syunik regions, settled in the sovereign territory of the Republic of Armenia, and is not going to leave. And against the background of all this, the political forces of the Republic of Armenia, including the ruling “Civil Contract” party, do not offer solutions, but prepare for the pre-election campaign, go to the extraordinary parliamentary elections. Moreover, this issue is not even on the agenda of the political forces participating in the elections.

The only political force that is deeply concerned about the situation in the country is “Armenian Eagles. United Armenia “party, whose leader Khachik Asryan has already mentioned many times what dangers should be expected. Because Nikol Pashinyan Pashinyan’s murderous government is incapable of preserving the territorial integrity of Armenia entrusted to him by the Constitution, exercising the life of the citizens of the Republic of Armenia իրավունք the rights ությամբ the rights enshrined in the Constitution.

Therefore, Mr. Asryan presented who can run for the post of the next Prime Minister of Armenia.

We, as the National Christian Party, are convinced that the next Prime Minister of the Republic of Armenia must meet the following criteria:
1) Must have participated in the Artsakh (1992-1994), April (April 2 to April 15, 2016) for the protection of the security of Armenia, Artsakh and the Armenian nation during the 30-year history of newly independent Armenia; September 2020 -October-November wars, or at least the last of these wars (in what war, in what place, in what period, in what capacity did he participate).

2) Have at least 5 years of work experience in the public administration system (from September 21, 1991 until today, who has worked in the public administration system for some period), և never have anything to do with any amount of corruption or corruption.
3) Be the bearer of national values, that is, be the bearer of the values ​​of the traditional family, be a believer in the Armenian Apostolic Holy Church, rejecting all kinds of vicious, perverted phenomena.
4) During the 30 years of the history of newly independent Armenia, it must be stated that Armenia’s foreign policy should only be a centuries-old friend of the Armenian nation, the only strategic ally of Armenia with the Russian Federation; with:
The candidate for Prime Minister of Armenia who does not meet all the above criteria can never run for the post of the next Prime Minister of Armenia, he said, he can not be the Leader of Armenia and the Armenian nation.

And so, we are waiting for you with hope and faith, the Leader of the Syunik Mountains, because you are the only force, the only Leader who really corresponds to the above-mentioned points.