ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ. մանրամասներ սահմանից. պարզվում է արդեն․․․

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային

զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։ Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության

նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի

հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կրակոց չի արձակել։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ

բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով։

The Ministry of Defense of Azerbaijan has issued a statement accusing the Armed Forces of the Republic of Armenia of firing on the combat positions of the Armed Forces of the Republic of Azerbaijan from May 24 to 26. It is obvious that this message is another, miserable attempt to cover up the provoca

tions carried out against the sovereign territories of the Republic of Armenia in recent days, on May 25, the murder of a contract serviceman of the Armed Forces of the Republic of Armenia, junior sergeant Ghorg Khurshudyan. Moreover, it is noteworthy that according to the report, the Armenian side has been firing on the Azerbaijani positions for three days already, but the Ministry of Defense of Azerbaija

n has made a decision to speak about it only today. It was mentioned in the message that the Azerbaijani positions were also shelled in Artsakh, in the direction of Shushi. The command of the Russian military group carrying out a peacekeeping mission in the Artsakh Republic informed the RA Ministry of Defense that no shots were fired in that direction either. The Ministry of Defense of the Republic of Armenia announces that the Armed Forces did not fire any shots in the direction of the Republic of Azerbaijan on the mentioned days. The Ministry of Defense of Armenia reiterates that the Azeri encroachments on the sovereign terr