Գրեթե բոլոր հարցումները  ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նույնն է։ Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեն միանշանակ։

Քաղաքական ուժերից, ով ինչպես և ում հետ կդիրքավորվի ընտրություններից առաջ արդեն ակներև է։ Հարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի և մյուս ուժերի միջև տարբերությունը շատ մեծ է: Ղեկավարող ուժի վարկանիշը, գուցե հետընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ ամենամեծ վստահություն ունեցող քաղաքական ուժը:  Այդուհանդերձ,  ՔՊ-ը առաջատար դիրքում է, և ընտրողները հույս ունեն, որ թավիշը չի լինի հիմնական մարտավարությունը:

 Բացի այդ կարծում եմ՝ իմ ընկալմամբ, Նիկոլ Փաշինյանի  ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ և   այն  հիմնական հաջողություններից մեկն է, որ ի կատար ածեց Նիկոլ Փաշինյանը։

Հետևապես՝ զարմանալի չէ, թե ինչու է հասարակությունը վստահում և իր ձայնը տալիս պարոն Փաշիյանին։ Իսկ հասարակությանը հուզող մյուս հարցերի լուծումները Նիկոլ Փաշինյանը կկատարի ժամանակին համընթաց։

Almost all polls show that Nikol Pashinyan’s rating is the same before and after the revolution. We do not have the results of the public polls, but the public mood shows that if there are national elections in Armenia tomorrow, Pashinyan and his team will definitely win.
From the political forces, who will be positioned with whom before the elections is already obvious. Surveys and observations show that the difference between the “other forces” of the CP is very large. The rating of the ruling party may have declined, but it remains the most trusted political force. However, the CP is in the lead, with voters hoping that velvet will not be the main tactic.

Besides, I think, in my opinion, Nikol Pashinyan’s greatest achievement is democracy, the democratic image of Armenia, the fact that in the modern world Armenia is indisputably considered a democracy. In 2018, democratic elections were held in Armenia, the results of which for the first time were neither de jure nor publicly disputed. This is an exceptional event in the history of the Third Republic, it is one of the main successes that Nikol Pashinyan achieved.
Therefore, it is not surprising why the society trusts and votes for Mr. Pashiyan. And Nikol Pashinyan will solve the other issues of public concern in a timely manner.