Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարվածի հետևանքով լուսակիրն ընկել է այդ պահին նշված վայրում գտնվող կին հեիտիոտնի գլխին, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել

ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Կամո Պետրոսյանն ու Ալիկ Գալստյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային

ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Today, on May 25, an emergency situation took place in Yerevan. At around 18:45, a Nissan car came out of the traffic lane at the intersection of Komitas Avenue and Papazyan Street, collided with a traffic light regulating the intersection and knocked it down. According to Shamshyan.com, after

the blow, the light bulb fell on the head of a Haitian woman who was at the scene at the time. Senior inspectors of the 8th platoon of the 1st officer battalion of the traffic police Kamo Petrosyan and Alik Galstyan arrived at the scene. Arsen Karapetyan, the duty officer in charge of the Operative Management Center of the Yerevan Traffic Police, passed the information about the incident to the Traffic Police Traffic

Accident Investigation Department, from where the on-duty team headed by the head of the department Grigor Avetisyan and senior investigator Aram Harutyunyan arrived. Regarding the fact A. Materials are being prepared by Harutyunyan. The police find out the identity of the driver and the injured.