Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Ինչպես

դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության գծով բաժնի պետի տեղակալ Գարիկ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում

հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Վահե Գասպարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է

դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Shamshyan.com writes. Today, on May 25, a tragic event took place in Yerevan. At around 4:50 p.m., the 911 operative control centers of the Rescue Service of the Ministry of Emergency Situations of the Yerevan City Police received a call that a man’s body was found in the park afte

r Tatul Krpeyan in Nor Nork. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the Yerjan fire-rescue brigade of the Emergency Situations Ministry arrived at the scene with 1 fire brigade. The operative group of the Nor Nork Police Department headed by the Deputy Head of the Investigation Department Garik Ghazaryan also arrived. Police and rescuers found the body of 38-year-old Gor Hambardzumyan, a resident of Yerevan, half-decomposed in the area of ​​the park. The on-site investigation is being led by Senior Investigator Vahe Gasparyan. Գ. According to Shamshyan, G. Hambardzumyan has

been wanted by the Nor Nork Police Department since May 15 this year. By the decision of the investigator, a forensic examination was appointed. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force.