Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով

տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային

ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,

որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03

շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

oday, on May 25, a car accident took place in Yerevan. At around 07:50, Opel և Hyundai cars collided on the Tbilisi highway. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 4 people were taken to No. 1 University Hospital with bodily injuries. The Yerjan No. 5 fire-rescue detachmen

t of the rescue service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade. The rescuers cut off the electricity to the cars, closed the gas cylinder and demarcated the area. The officers of the 5th platoon of the 1st officer battalion of the traffic police arrived operatively. Hakob Mashchyan, the duty officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the

information about the accident to the Traffic Police Traffic Accident Investigation and Administration Department, from where the on-duty team headed by the head of the department Grigor Avetisyan and senior investigator Hovhannes Sargsyan arrived. Regarding the fact, H. Materials are being prepared by Sargsyan. The police find out the identities of the drivers, the dead and the wounded. Those gathered at the scene mentioned that the on-duty group of Yerevan 1-03 ambulance doctors operated operatively, w

ho provided first aid on the spot before transporting the wounded to the hospital. While the investigator was working at the scene, a call was received from the hospital that one of

Сообщение Սարսափելի ողբերգություն Երևանում. կա զոհ և վիրավորներ появились сначала на .