Սեփական նախընտրական դաշինքի ասուլիսը ԶԼՄ-ներից թաքցրած ու ազատ խոսքից և լրագրողների անսպասելի հարցերից կտրուկ խուսափող Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է Փաշինյանի իշխանության ռեյտինգը «մինչև քոք մաշեցնելու» մասին։ Թե ինչ մեթոդների է դիմում Քոչարյանը և ում է օգտագործում այս օրերին, հայտնի է շատերին։

Իսկ այսօր նա ուղղակի պատասխանատվություն ստանձնեց մեդիատեռորի և երկիրը քաղաքացիական բախումների տանելու ծրագրերի համար։

Մամուլի ասուլիսի ընթացքում, որին ներկա էին «նախընտրելի» լրատվամիջոցներ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք «կրելու», քանի որ ակնհայտ է, որ գործող իշխանությունը, համաձայն հարցումների, ունի բավական բարձր ռեյտինգ, հայտարարել է․ «Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, բայց մենք վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում, հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և կառավարություն ձևավորել, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քո հետ համագործակցել»։

Ապա Քոչարյանը ավելացրել է․ «Եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, միևնույնն է, այդ քաղաքական ուժին չի հաջողվելու ձևավորել Կառավարություն։ Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոք»։

Ինչպե՞ս է Քոչարյանը մաշեցնում և պատրաստվում մաշեցնել իշխանության ռեյտինգը։ Արդյո՞ք խոսքը Ադրբեջանի հետ համատեղ, համահունչ քայլերի մասին է, կամ ադրբեջանական քարոզչական նյութերը հայաստանյան օրակարգ բերելու և ադրբեջանական օրակարգը՝ մեդիատեռորի միջոցով Հայաստան բերելու մասին։

Ակնհայտ է, որ նա իշխանության ռեյտինգը «մաշում է» ադրբեջանամետ, մանիպուլյատիվ, կեղծ, հակահայ պրոպագանդիստական նյութերը հայկական ինֆոդաշտ բերելու միջոցով։ Այնպես որ, կարելի է Քոչարյանի այս խոսքերը որպես ինքնախոստովանություն ընդունել այն մասին, որ մեդիատեռորը ուղղորդվում է իր կողմից։

Դեռ իր նախագահության տարիներից ընտրություն կեղծելու մեխանիզմներին քաջատեղյակ Քոչարյանը նաև հայտարարել է․ «Եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս՝ անհամաչափ, եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրություններն, այո՛, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ։ Ուրեմն այս իրավիճակում բոլորը պետք է դա գիտակցեն»։ Ապա հավելել՝ «Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»։

Հարցին՝ եթե նման բան լինի, ինքը կլինի՞ այն ուժերից մեկը, որ կգեներացնի նման գործընթացը, Քոչարյանը միանշանակ պատասխանել է․ «Այո՛, իհարկե»։

Այսպիսով, Քոչարյանը ստանձնում է երկիրը քաղաքացիական բախումների տանելու պատասխանատվությունը։ Հետընտրական «անկանխատեսելի իրավիճակները գեներացնելու» իր հայտարարությունը, նաև այն, որ իր քարոզչական պաստառները մերժվում են գրեթե բոլոր վայրերում, իսկ շտաբներն այսօր մարդկանց խնդրելով՝ փորձում են ցուցակագրել՝ ընտրության դիմաց գումար խոստանալով, արդեն իսկ փաստում է, որ Քոչարյանը ընտրության արդյունքից գոհ չի լինելու։ Ավելի ճիշտ՝ խիստ դժգոհ է լինելու։

Թերևս պատահական չէր, որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանը բացահայտեց քաղաքացիական պատերազմի գնալու նրա վաղեմի «հակումները»։ Եթե սրան գումարենք այն, որ հենց նմանօրինակ բախումներ հրահրող «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանի պրոյեկտն էր, ապա արդեն իսկ պարզ է դառնում թե՛ քոչարյանական ծրագրի գործիքը, թե՛ քաղաքացիական բախումների սցենարը։

Robert Kocharyan, who hid the press conference of his own pre-election bloc from the media and sharply avoided free speech and unexpected questions from journalists, announced today that the rating of Pashinyan’s government “is being eroded.” Many people know what methods Kocharyan uses these days.

And today he took direct responsibility for media terror ծրագր plans to lead the country to civil strife.

During the press conference, which was attended by “preferred” media, the second president Robert Kocharyan, answering the journalist’s question, how will he “wear”, as it is obvious that the current government, according to the polls, has a rather high rating, stated ․ “We are not saying that the current incumbent does not have a rating, but we are sure that having 25-30% in the parliament, it is impossible to be re-elected prime minister or form a government if there are no other forces ready to cooperate with you.”

Then Kocharyan added ․ “If that 30% is not managed to wear down to 15-20%, it is the same, that political force will not be able to form a Government. But we will do everything, we will wear it out until you do. ”

How is Kocharyan eroding? Is he going to erode the government’s rating? Is it about joint steps with Azerbaijan, or is it about bringing Azerbaijani propaganda materials to the Armenian agenda անական bringing the Azerbaijani agenda to Armenia through media terror?

It is obvious that he “erodes” the rating of the government by bringing pro-Azerbaijani, manipulative, false, anti-Armenian propaganda materials to the Armenian information field. So, these words of Kocharyan can be accepted as a self-confession that the media terror is directed by him.