Երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում խուճապային իրավիճակ էր: Քննարկվել են նոր սոցհարցման արդյունքները, որոնք վատ հեռանկար են «գուժում» «Հայաստան» դաշինքին: Բանն այն է, որ սահմանային միջադեպերից հետո դաշինքի վարկանիշը մի փոքր աճել էր, սակայն հանրության գիտակցումն առ այն, որ այս միջադեպերն ուղիղ կապ ունեն նախընտրական գործընթացների և անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, վատ հեռանկար է խոստանում նրա դաշինքին, որն արդեն ստացել է «ՀայասՊան» դաշինք անվանումը:

Վերոգրյալի ապացույցն այն է, որ հսկայական գումարները ծախսող Ռոբերտ Քոչարյանի թանկարժեք խորհրդատուներն ու փիառ պատասխանատուները երեկ ուշ երեկոյան իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ռեսուրսներով՝ սոցցանցեր, կայքեր, 15 րոպեն մեկ սկսեցին նյութեր տարածել Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչը փիառ տեսակետից «գեղցիություն» է:

Մեր աղբյուրները նշում են, որ սոցհարցման քննարկման ժամանակ Քոչարյանը նյարդայնացել է, ասել է, որ միլիոնավոր դոլարներ է ծախսում, իսկ աճ չի ապահովվում: Դրանից հետո նրա քարոզչական թիմը սկսել է նյութեր լցնել համացանց, ինչը բոլոր կանոններով հակառակ ազդեցությունն է ունենում
հանրության վրա:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է արդյունքներից, վկայում է այսօրվա ասուլիսը: Հարցին, թե Փաշինյանը շարունակում է բարձր վարկանիշ ունենալ, ուժեղի և հզորի դիրքից հանդես եկող Քոչարյանը սկսել է բողոքել, թե վարչական ռեսուրս է կիրառվում, մարդկանց են աշխատանքից հանում և հեռախոսային հարցումների արդյունքները չեն կարող արժանահավատ լինել: Եթե սա ասեր, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, բոլորն այդ ասածը միանշանակ լուրջ կընդունեին: Բայց «որսորդ» Քոչարյանի այս թույլ հակափաստարկը և երեկվանից սկսված մեդիա խուճապը վկայում են նրա դաշինքում ոչ այնքան առողջ և անհանգիստ մթնոլորտի մասին:

There was a state of panic in the “Armenia” bloc led by Robert Kocharyan last night. The results of a new poll were discussed, which have a bad prospect for the “Armenia” bloc. The point is that the rating of the bloc had slightly increased after the border incidents, but the public awareness that these incidents are directly related to the pre-election process, personally to Robert Kocharyan, promises a bad prospect to his bloc, which has already received the HayasPan bloc. the name:

The proof of the above is that the expensive advisers and PR managers of Robert Kocharyan, who spends a lot of money, started distributing materials about Robert Kocharyan every 15 minutes with all possible resources – social networks, websites, which is a “beauty” from a PR point of view.

According to our sources, during the discussion of the poll, Kocharyan was nervous, saying that he spends millions of dollars, but growth is not ensured. After that, his campaign team started uploading materials on the Internet, which has the opposite effect according to all the rules
on the public.