Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը

կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից

մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են

վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

The situation after the provocations carried out by the Azerbaijani Armed Forces on the Armenian-Azerbaijani border on May 12 and 13 has not changed as of the evening of May 18. The situation is relatively calm. The Ministry of Defense of the Republic of Armenia emphasizes the need for a peace

ful settlement of the issue, highly appreciates the efforts made by various countries and international organizations in that direction, taking into account their calls for a peaceful solution. In this regard, the negotiations launched on May 14 are still ongoing. However, in the absence of a pea

ceful settlement within a reasonable time, that is, in the event that the Azerbaijani military does not return to their starting positions without preconditions, the RA Armed Forces reserve the right to resolve the issue through other means, including force. Once we declare that any encroachment on the sovereig

n territories of the Republic of Armenia is absolutely unacceptable, the Azerbaijani military is obliged to leave the territory of the Republic of Armenia. Distribute: