Հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համակիրների հետ: Քննարկվել են նախընտրական ծրագրում ներառված խնդիրների լուծումները:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իր թիմակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման

ընթացքում ԲՀԿ նախագահը կետ առ կետ ներկայացրել է բոլոր ոլորտոներում առկա խնդիրները և խոսել դրանց լուծումների մասին: «Ես և իմ ղեկավարած թիմը բոլոր ոլորտներին տիրապետում ենք,

գիտենք բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները և պատրաստ ենք ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը»,-նշել է Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հրատապ լուծումներ:

Gagik Tsarukyan met with his teammates from Malatia-Sebastia administrative district, supporters of the Prosperous Armenia party. During the meeting that lasted for several hours, the PA

P leader presented the existing problems in all spheres point by point, talked about their solutions. “My team and I know all the spheres, we know the priority issues of concern to the resident

s, we are ready to take responsibility for solving them,” said Tsarukyan. He stressed that urgent solutions are needed to get out of the current situation.