Վերջին շրջանում համացանցում հայտնվում են տեղեկություններ, սին ու անբովանդակ նյութեր, որոնք փորձում են սևացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դե բնական է հարգելի՛ ընթերցողներ, բոլորն էլ հասկանում են, որ Ծառուկյանի նկատմամբ հանրային դրական վերաբերմունքն էլ ավելի է աճում և ըստ այդմ էլ՝ նրանք վախեցած դրանից, ամեն ջանք գործադրում են:

Դաշտ են նետում անբովանդակ ու անհեթեթ, անհասցե ապատեղեկատվություններ, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան հակազդել աճող վարկանիշին: Բայց, փորձեմ հիասթափեցնեմ նրանց, որովհետև ինչքան էլ փորձեն ինչ-որ ուժերի հետ կապեն պարոն Ծառուկյանին մեկ է չի ստացվելու։ Նա ունի իր անցած ճանապարհը և խոստումնալից ապագան։

Նրա ծրագրերն այնքան անհրաժեշտ ու իրատեսական են, որ նույնիսկ ամենացածր գիտակցություն ունեցող մարդը հասկանում է, որ ԲՀԿ առաջնորդը կարող է կատարել իր խոստումները։ Ավաղ, ի դժբախտություն այդ երկչոտ միավորների, նման հոդվածներն արդեն անգամ սոցցանցերում են արժանանում բացասական մեկնաբանությունների, մարդիկ հասկանում են, որ սա հերթական սադրանքն է, ապատեղեկատվությունը և հենց այստեղ է, որ կրկին անգամ փաստվում է հանգամանքը, որ Ծառուկյանի գործունեությունն ու նրա քաղաքական կերպարն ընդունելի է անկախ ամեն տեսակ սարքովի գործերից և պրովակացիաներից:

Հիշեք մի բան, Գագիկ Ծառուկյանի նման հայրենասեր, ազգանվեր մարդու դեմ նման կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է ունենալու, ինչ ցանում եք, դա հենց դուք էլ հնձելու եք շուտով… Նա իր գործունեությամբ վաղուց է ապացուցել, որ ոչ թե իրեն է ինչ-որ բան հարկավոր, այլ իր աջակցությունն է շատերի համար կարևոր, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հասարակական-քաղաքական գործիչը, առանց որևէ ակնկալիքի, մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Recently, information, useless and meaningless materials have been appearing on the Internet, which try to insult PAP leader Gagik Tsarukyan. Well, it is natural, dear readers, everyone understands that the public positive attitude towards Tsarukyan is growing even more, and therefore, they are afraid of it and make every effort. They throw empty and absurd, unaddressed misinformation in the field in order to somehow be able to counteract the growing rating. But, I will try to disappoint them, because no matter how much they try to connect with some forces, Mr. Tsarukyan will not succeed. He has a way to go and a promising future.

His plans are so necessary and realistic that even the lowest-minded person understands that the PAP leader can fulfill his promises. Unfortunately, unfortunately, such articles are already receiving negative comments on social networks, people understand that this is another provocation, misinformation և it is here that the fact that Tsarukyan’s activities and his political image is acceptable is proved again. regardless of all kinds of device cases ով provocations.

Remember one thing, the use of such dirty technologies against a patriotic, patriotic person like Gagik Tsarukyan will have a boomerang effect, whatever you sow, you will reap it soon … One thing is needed, but his support is necessary for many, because both before and now the public and political figure, without any expectations, has always stood by the people.
GREEN PRESS