Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Ողջ հայության աչքի առաջ կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր, ունեցանք հազարավոր վիրավորներ և  այդ ամենի պատասխանատուն դեռևս իշխանության է։ Օր-օրի թշնամին գրավում է արդեն Հայաստանի հանրապետության տարածքները և  դրա պատասխանատուն մնում է իշխանության։ Այսօր արդեն Հայաստանի տարածքները կորցնելու իրական վտանգի առջև ենք կանգնած և ինչ է անում իշխանությունը, իրավացի եք՝ զբաղված է արտահերթ ընտրությունների համար մասկի շոու անելով։

Հենց այսօրվա համար, այսպիսի դեպքերի համար էր  «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ասում․ «Պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի՝ նման սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»։ Բայց ինչպես ասում են՝ Ասողին լսող է պետք, իսկ այդ լսողներն էշի ականջում քնած են։ Դե իսկ թշնամու հետ խաղալ հնարավոր չէ։ Օգտագործում է ամեն հարմար առիթ՝ առաջ շարժվելու համար։

Բայց Փառք Աստծո, գոնե այսօր ունենք այնպիսի քաղաքական գործիչներ, ում համար կարևոր է ոչ թե առաջնահերթ ընտրությունների գնալու համար PR քայլեր անել, այլ մտածում է Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական խորը ճգնաժամը, երկրի առաջ ծառացած ճակատագրական նշանակություն ունեցող և պետության անվտանգությանն ուղղված մարտահրավերները, դրանց լուծման փաստացի հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները լուծել։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Արտակ Թովմասյանը խոսքի ու գործի մարդ է։

«Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ»,- հաշվի առնելով վերոգրյալը՝ պարոն Թովմասյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս է ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում՝ կօգտագործի իր ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:  

Ինչպես համոզվեցինք դրանից հետո, Արտակ Թովմասյանի հստակ մեսիջը հասավ հասցեատերերին։ Բնականաբար, թշնամին հասկացավ, որ թուրք իշխանությունից զատ, մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր մտահոգ են Հայաստանի ամողջականության, Հայաստանի ժողովրդի ապագայի համար։

Azerbaijani armed forces invaded Armenian territory. We lost Artsakh in front of all the Armenians, we gave thousands of victims, we had thousands of wounded, the government is still responsible for all that. The enemy is already occupying the territories of the Republic of Armenia, it remains responsible for it. Today we are already facing the real danger of losing the territories of Armenia. What is the government doing?

Just for today, for such cases, Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, said ․ “There is no need to go to the polls, because such mistakes cause chaos.” But as they say, the one who says needs a listener, and those listeners are asleep in the donkey’s ear. And it is impossible to play with the enemy. Uses every opportunity to move forward.

But, thank God, at least today we have politicians for whom it is possible not to take PR steps to go to the primary elections, but to think about the deep political crisis in the Republic of Armenia, the crucial state security challenges facing the country, the actual solution opportunities, as well as to solve unpredictable developments in political processes. We were once again convinced that Artak Tovmasyan is a man of words and deeds.

“Taking advantage of the inaction of the Armenian government, Azerbaijan is again cynically taking steps against the integrity of the Republic of Armenia,” Tovmasyan said, adding that he gave the Azerbaijani authorities, particularly Ilham Ali, time until the evening to leave. From the territory of the Republic of Armenia, to get out of their role, to soberly realize all the steps they have taken. Otherwise, it will use its potential and international ties to impose sanctions on Azerbaijan.

As we became convinced after that, Artak Tovmasyan’s clear message reached the addressees. Naturally, the enemy understood that besides the Turkish government, there are politicians in our country who are concerned about the integrity of Armenia, the future of the Armenian people.