ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որի համաձայն դպրոցը կարող է երկարօրյա ծառայությունների շրջանակում.

․տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, ինչը նշանակում է, որ ցանկացած դպրոցական կարող է այլ դպրոցում, որտեղ կա երկարօրյա, օգտվել այդ ծառայությունից՝ առանց այդ դպրոցի սովորող լինելուց

․արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով ստեղծել երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացման անհրաժեշտ պայմաններ,

․կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել, նշեմ, որ այս մասով հաջորդ տարվա բյուջեում պլանավորել ենք ցածր առաջադիմությամբ սովորողներին հավելյալ կրթական աջակցության տրամադրումը:

Դպրոցները կարող են նաև ծնողի հետ կնքված պայմանագրով կազմակերպել սնունդը։ Երկարօրյայի ընթացքում դպրոցն ապահովում է սովորողի դասապատրաստումը, հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և այլ միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը: Կարգով սահմանվել է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը»։

RA Deputy Minister of Education, Science, Culture և Sports Zhanna Andreasyan wrote on her Facebook page ․

“Since long-term services are now allowed in schools, let me remind you that last year we developed and approved the procedure for organizing long-term education in schools, according to which the school can provide long-term services.

If it is not possible to provide child support at home, arrange for these processes, including for students attending other educational institutions, which means that any school student can use the service at another school where there is a full-time school without being a student at that school.

Create the necessary conditions for the development of the chil

d’s creative abilities by ensuring the active participation of students in the classroom work.

To provide additional educational services to students with special educational needs, including low-achieving ones, I would like to mention that in this part we plan to provide additional educational support to low-achieving students in next year’s budget.

Schools can arrange meals under a parent agreement. During the long day, the school provides the student with lessons, organization of leisure, walks, his involvement in groups և student participation in other events (competitions, Olympiads, etc.). The model defines the model of the contract to be concluded with the parent. ”