Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիական զենք ունեցողների և զենք կրելու թույլտվություն տվող անձանց նկատմամբ պահանջները պետք է խստացվեն, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Կառավարության անդամների հետ հանդիպմանը նա համոզմունք է հայտնել, որ Քննչական կոմիտեն մանրակրկիտ ուսումնասիրում է Կազանում տեղի ունեցած

ողբերգության բոլոր հանգամանքները, որտեղ դպրոցում հրաձգության հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 23-ը: «Այդ ամենով հանդերձ, ես կարծում եմ, որ նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է լրջորեն խստացնել քաղաքացիական զենքի սեփականատերերի հանդեպ պահանջները և ուժեղացնել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Այստեղ

որոշումներն, անշուշտ, պետք է հիմնավորված լինեն և, բնականաբար, կոշտ», – ասել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքերով՝ «նույնքան ծանր և անձնական պետք է լինի նաև այն անձանց պատասխանատվությունը, որոնք զենքի թույլտվություն են տալիս, ինչպես նաև տրամադրում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը»: «Այստեղ անհրաժեշտ է խիստ կարգուկանոն: Այնպիսի

իրավիճակները, երբ, օրինակ, բժշկական տեղեկանքը պարզապես կարելի է գնել փողով, երբեմն նույնիսկ առանց զննության գնալու, պետք է լիովին բացառվեն»,- ասել է նախագահը: Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է օպերատիվ կերպով ներկայացնել գրավոր առաջարկներ՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու պահանջները խստացնելու վերաբերյալ:

Զոլոտովը ներկայացրել է մի քանի նման առաջարկ։ Նա կողմ է արտահայտվել որսորդական կտրոն ստանալուց առաջ երիտասարդ մարտիկի դասընթացն ավարտելը պարտադիր դարձնելու առաջարկին։ Բացի դրանից, «Ռոսգվարդիայի» ղեկավարն առաջարկել է զենքի թույլտվություն տալու համար վերադառնալ 21 տարեկան նվազագույն տարիքային շեմին։

Russian President Vladimir Putin has stated that the requirements for those who have a civilian license to carry weapons should be tightened, TASS reports. During a meeting with members of the government, he expressed confidence that the Investigative Committee is thoroughly investigating all the ci

rcumstances of the tragedy in Kazan, where nine people were killed and 23 were injured in a shooting at a school. “Nevertheless, I think that in order to prevent such crimes, it is necessary to seriously tighten the requirements for the owners of civilian weapons, to strengthen the control over the circulation of weapons. “Decisions here, of course, must be substantiated, of course, tough,” Putin said. Acc

ording to the Russian president, “the responsibility of those who issue weapons licenses should be as heavy and personal as the ones who provide the necessary documents.” “Strict order is needed here. “Situations where, for example, a medical certificate can simply be bought for money, sometimes even without an examination, should be completely ruled out,” he said. Putin instructed the head of the “Rosguard” Viktor Zoloto

v to promptly submit written proposals to tighten the requirements for the acquisition of civilian weapons. Zolotov presented several such proposals. He supported the proposal to make the young fighter’s course mandatory before receiving a hunting ticket. In addition, the head of “Rosguardia” offered to return to the minimum age of 21 to obtain a weapon.