Պաշտոնական Բաքուն պարզաբանել է իրավիճակը սահմանին՝ հրա պարակելով իրենց բնորոշ սուտ և կեղծիք պшրունակող տեղեկություններ: Հայտարարության մեջ ասվում է. «Պարզվեց, որ ադրբեջանցի սահմանապահները, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, այս օրերին տեղակայված են Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քարվաճառի շրջաններում:

Գործընթացն իրականացվում է սովորական եղանակով և կողմերին հասանելի քարտեզների հիման վրա` սահմանելով սահմանային գիծը:

Մենք զարմացած ենք հայկական կողմի արձագանքից և անընդունելի են համարում իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու ՀՀ պաշտոնական շրջանակների փորձերը:

Ներկայումս ԱՀ պետական ​​սահմանային ծառայության ղեկավարությունը տեղում բանակցում է հայ սահմանապահների հետ և ձեռնարկում համապատասխան քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական ​​սահմանային ռեժիմի իրողությունները և չսրել իրավիճակը տարածաշրջանում: Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն փոխադարձ շփումների միջոցով»:

Հրապարակման մեջ ադրբեջանական կողմը հավելում է, որ նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինված ուժերի փոխադարձ շփումների միջոցով, փոխանցում է az.sputniknews.ru-ն:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողները ներխուժել են ՀՀ պետական տարածք: