Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որի համաձայն նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում:

«Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ, մինչև Հանրապետության մասշտաբով այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակ»,-ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ աշխատավարձերի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան սահմանման համար։

«Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ և այս առաջարկից հետո, 2025 թվականին 90․400 դրամը կդառնա 276 հազար դրամ։ Գիտակական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 հազար 400 դրամ, 2025-ին կկազմի 477 հազար 200 դրամ։ Այս թվերն իհարկե շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում եղածի համեմատ»,-ասաց ԿԳՄՍՆ պաշտոնակատարը։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը միջինում այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի միջինում կլինի 367 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ մոտավորապես 553 հազար դրամ։

«Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:

Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»,-նշել է նա:

The Government adopted a decision “On Making Amendments to the Decision N 1121 of the Government of the Republic of Armenia of November 17, 2001”, according to which the following are envisaged: , head of sector, head of department / head, head of center, etc.) salary normalization.

“It is envisaged to set a scale for normalizing the salaries of scientists and people holding scientific positions from 2022, according to which a gradual salary increase is envisaged until 2025, until today a somewhat competitive salary scale for the whole country,” said the Minister of Education, Science, Culture and Sports. Acting Vahram Dumanyan.

He noted that the salary increase will be made on the basis of attestation, will create a basis for a definition in line with international performance standards.

“Currently, the average monthly salary of a researcher is 90,400 drams. After this offer, in 2025, 90-400 drams will become 276,000 drams. The salary of the head of the scientific department today is 141,400 drams, in 2025 it will make 477,200 drams. “These numbers, of course, show very well what a rapid, drastic change is taking place compared to what has happened,” said the acting KGMSN.

Acting Deputy Prime Minister Tigran Avinyan mentioned that the average salary of a chief researcher is 138 thousand drams today, next year it will be 367 thousand drams on average, and in 2025 – approximately 553 thousand drams.