Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Նրա կողմից ընդգծվել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի

Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

During the May 13 sitting of the CSTO Permanent Council, the Permanent Representative of the Republic of Armenia to the CSTO Viktor Biyagov presented in detail the provocative actions provoked by the Azerbaijani side in the territory of Syunik region of the Republic of Armenia. Permanent Representative of the R

epublic of Armenia Biyagov noted that the provocation carried out by Azerbaijan is a direct encroachment on the sovereign territory of CSTO member Armenia, a “serious threat to regional security” and stability. He stressed that in case of non-withdrawal of Azerbaijani troops from the territory of the Republic of Arm

enia as soon as possible, the entire responsibility for further escalation of the situation falls on the Azerbaijani side.