Մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն են շարունակում դիմել Սիսիանի բնակիչները: Դեռ առավոտյան արձանագրված աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք է գրանցվել:

Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի բժշկական կենտրոն. «Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով հիվանդները ժամ ժամի վրա ավելանում են: Առավոտվանից մեծ թվով նոր հիվանդներ ենք ընդունել, նրանց առողջական վիճակը բավարար է: Մեծ չենք ընդունել, հիմնականում երեխաներ են»,- նշեցին ընդունարանից:

Ըստ վերջինիս՝ բոլորը հոսպիտալացվում են, միայն մեկն է օգնություն ստացել ընդունարանից և հեռացել. «25 տարեկան մի քաղաքացի է միայն բուժում ստացել և հեռացել, մնացածը մեզ մոտ պառկած են»,- ասացին Սիսիանի բժշկական կենտրոնից:

Թունավորման հավանական պատճառդիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Զվարթ Պետրոսյան

rom May 9 to 11, the residents of Sisian continue to apply to Sisian Medical Center with symptoms of intestinal infectious diseases. As many as 296 cases of intestinal infections were reported in the morning.

LURER.com contacted Sisian Medical Center for more details. “Patients with symptoms of infectious intestinal diseases are increasing by the hour. We have received a large number of new patients since the morning, their health condition is satisfactory. We did not accept adults, they are mainly children, “said the receptionist.

According to the latter, everyone is hospitalized, only one received help from the reception and left. “A 25-year-old citizen only received treatment and left, the rest are lying with us,” said the Sisian Medical Center.

Probable cause of poisoning: water factor is considered. During the epidemiological examinations, it was found out that the incidents were preceded by an accide

nt in the water supply system of the settlement, the elimination of which was carried out.

Zvart Petrosyan