Հրապարակը հայտնում է՝

Սիսիանից զինվորականները հաղորդում են, որ ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել, մխրճվելով Հայաստանի սահմանները:

«Ինչքան ջրի ակունքներ, դիրքեր կան, որոնցից ամբողջ Սիսիանը երևում է, արդեն իրենց ձեռքն են:

Ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել», – ասաց մեզ հետ կապ հաստատած սպան:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս գիշեր ևս թշնամին օգտվել է Հայաստանում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը։ Ու ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման կամ ՄԱԿ բանաձև չի կարող կանգնեցնել իրենց։

Նորից հիշեցնեմ, որ մեր թշնամիների համար այս պահին Սյունիքն ավելի մեծ առաջնահերթություն է, քան Արցախի մնացած հատվածը վերջնական նվաճելը։ Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք՝ անհնար դարձնելու համար Սյունիքում հայերի բնականոն կյանքը։ Առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճնշումն այս ուղղությամբ միայն մեծանալու է։

Ես դեռ նոյեմբերից եմ զգուշացնում, որ քանի ներկայիս օկուպացիոն ռեժիմն իշխանություն է Հայաստանում իր պարագլխի հետ միասին, Հայաստանը մշտապես կորցնելու է նոր տարածքներ ու գնալով վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այս պահին այդ ամենը լիարժեք ընթացքի մեջ է»։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն տարածեց.

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։

The square reports:

The military from Sisian reports that the Azeri forces advanced three kilometers, penetrating the borders of Armenia.

“There are so many water sources, positions, from which the whole of Sisian trembles, they are already in their hands.

The Azerbaijanis control all the pastures, fields and roads. “They can hit at any moment,” said the officer who contacted us.

Turkologist Varuzhan Geghamyan wrote on his Facebook page.

“Tonight, the enemy took advantage of the lack of national power in Armenia and advanced about 3 km to the depths of Syunik. And no internationally recognized border or UN resolution can stop them.

Let me remind you again that for our enemies at this moment Syunik is a bigger priority than the final conquest of the rest of Artsakh. The enemy wants to get 3 Turkic corridors through Syunik, as much territory as possible to make the normal life of Armenians in Syunik impossible. In the coming weeks and months, the pressure in this direction will only increase.

I have been warning since November that as long as the current occupation regime is in power in Armenia tog