«Անսասան հավատ առ Աստված, հայաստանակենտրոն քաղաքացիներ, անընդհատ զարգացող ազգային և շուկայական ազատ տնտեսություն, անընդմեջ հզորացող ազգային բանակ, ահա՛, հայոց ազգային անկախ պետականության բանաձևը», – պատգամում է Խաչիկ Ասրյանն ու ներկայացնում Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու իր Ազգային Ծրագրի գլխավոր դրույթներից հաջորդը, որը վերաբերում է հենց տնտեսության զարգացմանը։

Ահա, թե ինչ է առաջարկում պարոն Ասրյանը, որպեսզի մեր երկրում զարկ տրվի մանր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Իրականում՝ որոշ պոռոտախոսների համար, սա անիրատեսական է, բայց հենց նմանների բերանները փակելու համար, Խաչիկ Ասրյանը ներկայացնում է ամբողջական քայլերը, որի միջոցով հնարավոր է հասնել նրան, որ մանր և միջին բիզնեսը երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից։

Ինչպես նշում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդը՝ «Հայաստանի ազգային և ազատ շուկայական տնտեսության ստեղծման ու զարգացման գործում անգնահատելի դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության արարող, գործարար և հարկատու օրինապաշտ քաղաքացին։

Ուստի՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից։ Միաժամանակ, պայմաններ ստեղծելով մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար` յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ և շարունակաբար բարձրացնել աշխատավարձը։ Սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կկարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը:
4-րդ տարվա սկզբից Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր», – հավելում է Խաչիկ Ասրյանը։

Հաշվի առնելով վերոգրյալը, վստահ եմ, որ Խաչիկ Ասրյանի Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու ծրագրի ի կատար ածմանը մնացել են ուղղակի հաշված օրեր։

Unwavering faith in God, Armenia-centered citizens, ever-evolving national market-free economy, ever-strengthening national army, here is the formula of the Armenian national independent statehood,” says Khachik Asryan and presents the next main provisions of his National Plan for Building a Military-Social Armenia. , which refers to the development of the economy.

This is what Mr. Asryan suggests to give a boost to the development of small and medium business in our country. In fact, for some arrogant people, this is unrealistic, but just to shut the mouths of such people, Khachik Asryan presents the complete steps, through which it is possible to exempt small and medium-sized businesses from all types of taxes for three years.

As noted by “Armenian Eagles. United Armenia “
The leader of the party: “The creator of the Republic of Armenia, a businessman, a tax-paying law-abiding citizen, has an invaluable role in the creation and development of the national free market economy of Armenia.
Therefore, small and medium-sized businesses operating in Armenia should be exempted from all types of taxes for three years. At the same time, by creating conditions for small and medium-sized entrepreneurs, to increase the salary of each employee to a minimum of 300,000 drams, to continuously increase the salary. In this difficult social period, a small and medium-sized business family will be able to adjust its family budget, stand on its own two feet and ensure its well-being within three years.
“From the beginning of the 4th year, small and medium-sized businesses operating in Armenia will start paying taxes,” Khachik Asryan added.

Taking into account the above, I am sure that Khachik Asryan’s plan to build a Military-Social Armenia is just a few days left.