Այսօր վшղ шռավոտից լուրեր են շրջшնшռվում, որ թշ նամին Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ է տվել։ ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հայտնեց, որ վաղ առավոտյան խուճապ է տարածվել, որ թշնամին դիրքերը առաջ է տալիս. «Եկել ենք Վարդենիսի սար, Վերին Շորժայից շատ հեռու է այս տարածքը, պարզվել է, որ սրանք այն տեղերն են, որտեղ ձմեռը իրենք դիրքեր չէին տեղшկայել, բայց GPS-ով այդ տարածքները անցել էր իրենց։ Իրենք ձմեռը ասել էին, որ այն տեղերը, որտեղ հիմա չեն գա դիրքավորվենք, ամառը գալու ենք։

Հիմա GPS-ով նորից ճշգրտում ենք անում, բայց մեր զորքը հիմա գալիս է։ Զորքի կեսը բարձրացավ դիրքեր, որ իրենց դիմացը մեր պпստեր էլ իրենք կանգնեն։ Դեռ ձյուն է այդ սա րերում, բայց բարձրանում ենք»։ Հարցին՝ առանց զգուշացնելու գիշերվա ընթացքում է թշ նամին բարձրացել՝ նա պшտասխանեց. «Առшվոտյան են իրենց դիրքեր բшրձրացել առանց զգուշացնելու»։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք բախում կամ կր ակոցներ եղե՞լ են՝ Մելքոնյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի կրա կոց չի եղել, հենց նոր 2-րդ բա նակային կորպուսի հրամանատարը մոտեցավ, իրենց հետ խոսեց, ադրբեջանցիները ասացին, եթե մենք ձեր հողի մեջ մտել ենք, ուրեմն կգնանք այնքան, որքան առաջ ենք եկել, բայց մենք նայում ենք GPS-ով։ Մեր հրա մանատարը պնդեց, ասեց, որ 300 մետր պիտի հետ գնաք, նրանք հավաքվեցին 300 մետր հետ գնացին»։