Այսօրվա իրադարձությունների նախնական վերլուծությունը վկայում է այն մասին, որ սահմանին նոր սադրանքը համակարգվում է մեկ կետից: Ըստ էության, ներգրավված ռեսուրսները հանգեցնում են այն մտքին, որ Ռոբետ Քոչարյանին հաջողվել է կապ հատատել Իլհամ Ալիևի հետ, որպեսզի մեկը հնարավորություն ստանա հեղաշրջում իրականացնելու Հայաստանում, իսկ մյուսը բավարարի իր տարածաշրջանային նկրտումները:

Այսպես, առավոտյան հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները Սիսիանի հատվածում առաջ են եկել դեպի Հայաստանի սահման և խորացել դեպի Սև լիճ, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Առաջինն այս տեղեկությունը տարածում են երեք աղբյուր: Newspress լրատվականը, որը պատկանում է սոցցանցերում և կյանքում տխրահռչակ համբավ ունեցող Արիանա Հովսեփյանին, ով մտերմիկ հարաբերություններ ունի Քոչարյանի շտաբի որոշ անդամների հետ: Ընդ որում, նրանց մամուլը մեկը մեկին հերթ չտալով հայտնում է ռազմական գործողությունների մասին՝ կրակոցներ, վիրավորներ, գռադների տեղափոխում և այլն: Այնուհետև այս արշավին միանում է Քոչարյանի պալատական երգիչներից Սոֆի Մխեյանը, ով գուժում է նոր պատերազմի մասին:

Ի դեպ, այս իշխանության օրոք Սոֆի Մխեյանը կտրվել է պետական բյուջեի գումարներից, քանի որ անտաղանդներն այդ բյուջեից այլևս չեն վարձատրվում: Այս հրաշալի երկյակն անմիջապես եզրափակում է Սյունիքի նախկին մարզպետ, բոքսի վաստակավոր գործիչ, ստի վարպետ Վահե Հակոբյանն իր սատելիտներով՝ Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանիով և Իրինա Յոլյանով: Վահե Հակոբյանը հայտնում է նաև վիրավորների մասին:

Ընդ որում, այս ամենը շարունակվում է այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունն աջ ու ձախ հերքումներ է տարածում Քոչարյանի մեդիառեսուրսի կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Նաև հայտնվում են հանկարծ տեղեկություններ Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին: Ու, ով զարմանք, դա անում է Քոչարյանի դաշինքի մաս կազմող Դաշնակցությանը սպասարկող «Երկիր մեդիան»:

Այս ամենից ակնհայտ է, որ Քոչարյան-Ալիև ալյանսն այլևս իրողություն է և ստեղծվել է ընտրություններին ընդառաջ՝ կողմերի համատեղ շահերը սպասարկելու համար: Սակայն ինչպես նոյեմբերի 9-ից հետո քաաղքական «լաչառներին» այս իշխանությանը հաջողվեց լռեցնել, այնպես էլ այսօր դա հաջողվեց որոշ ժամանակ անց:

Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾն այստեղ հստակ անելիք ունի, որովհետև այս մարդիկ ու կազմակերպությունները վաղուց սպառնում են ազգային անվտանգությանն ու հասարակական անդորրին:

Preliminary analysis of today’s events shows that the new provocation at the border is coordinated from one point. In fact, the resources involved lead to the idea that Robert Kocharyan managed to contact Ilham Ali so that one would have the opportunity to carry out a coup in Armenia and the other would satisfy his regional aspirations.

Thus, in the morning it became known that the Azeris had advanced towards the Armenian border in the Sisian part, deepened into Lake S., which is located on the Armenian-Azerbaijani border. This information was first disseminated by three sources. Newsp

ress, which belongs to Ariana Hovsepyan, who has an infamous reputation on social media and has close relations with some members of Kocharyan’s staff. At the same time, their press reports on military operations without queuing, shooting, wounding, transfer of troops, etc. Later, Sofi Mkheyan, one of Kocharyan’s palace singers, joins this campaign and talks about a new war. By the way, during this government Sofi Mkheyan was cut from the state budget, because the untalented are not paid from that budget. This wonderful trio is immediately concluded by the former governor of Syunik, honored boxing figure, master of lies Vahe Hakobyan with his satellites, Goris deputy mayors Menua Hovsepyan and Irina Yolyan. Vahe Hakobyan reports about the wounded.

Moreover, all this continues after the Ministry of Defense spreads right and left denials of the misinformation spread by Kocharyan’s media resource. Suddenly there is information about the advance of the Azerbaijanis in Gegharkunik. Surprisingly, Yerkir Media, which serves the ARF, which is part of Kocharyan’s bloc, does that.