ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն

համապատասխանում: Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու,

ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան

իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:

The National Security Service of the Republic of Armenia officially informs that the information spread through the mass media and social networks about the battles launched and taking place in the territory of Syunik region does not correspond to reality. Taking into account the public concern over the disse

mination of this information, the National Security Service of the Republic of Armenia strongly warns against spreading misinformation, causing panic among the population, provoking unnecessary tensions, and informs that such events will have appropriate legal remedies. The National Security Agency again urges to refrain from spreading unofficial and inaccurate information and to rely exclusively on official news.