ՌԱԶՄԱՐՎԵՍՏ Հատոր երկրորդ հատված 1.5. ԶՈՐՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես արդեն նշեցինք, հին աշխարհում ընդունված էր համարել, որ տաղանդավոր զորավարը կարող է ամեն ինչ. նա պետք է կարողանա մարզել զորքերին, հրամանատարներին սովորեցնել ինչպես վարվել ամեն մի իրավիճակում, անձամբ պետք է պլանավորի գործողությունները և վերջում էլ այդ բարդ մեխանիզմը իրագործի ու հետևի: Ռազմական

պատմաբանները ոգևորված էին այդպիսի զորավարներով, որոնք ջախջախում էին հակառակորդին, և որպես կանոն նրանք լինում էին թագավորներ ու կայսրեր: Սակայն որքան ռազմական գիտությունը զարգանում ու բարդանում էր, այնքան նման զորավարների համար գործելու տեղ քիչ էր մնում: Դեռ Ֆրիդրիխ Երկրորդի օրոք ստեղծվեց պլանավորող մարմինը՝ գեներալ-կվարտիրմեյստերի գրասենյակը : 1763 թ. Ֆրիդրիխը Բեռլինում ստեղծեց ռազմական ակադեմիան: 1801 թ. Գերմանիայում հիմնավորվեցին Գլխավոր շտաբի գաղափարը և Երիտասարդ սպաների ակադեմիան, որտեղ ուսանում էին սպաները : Ըստ էության, պրուսական բանակում այդ ինստիտուտը, սկսած 1785 թ. քիչ-քիչ ձևավորվում էր, որում ընդգրկվում էին միայն Պոտսդամի ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները: Պրուսական ռազմագիտական դպրոցը դնում էր գիտական հիմքերը: Գերհարդ ֆոն

Շարնհորսթի և Ավգուստ Գնեյզենաուի դպրոցը, ավելի ու ավելի զարգացնելով ռազմական դասական գիտությունը, հիմք դնելով սպայական արհեստավարժ կրթությանը, որոշակի նահանջ կատարեց «պրուսական կոշտությունից» և անցնելով ռազմական գործողությունների պլանավորման ար¬վեստին՝ ավելի կոնկրետ միս ու արյուն տվեց այդ ինստիտուտին՝ գալով դեպի Մեծ գլխավոր շտաբին, որը կոնկ¬րետ այդ դպրոցի լավագույն հետևորդ Հել¬մուտ ֆոն Մոլտկե ավագի հոգեզավակն էր: Այն անվանում էին նաև «Բանակի ուղեղ»: Գերմանական ԳՇ-ն ուներ հստակ երկու բաժանում՝ Մեծ ԳՇ և առանձին օպերատիվ բաժին, որն ավելի շատ պա¬տաս-խանատու էր զորատեսակների և երբեմն զորախմբերի կոնկրետ գործողությունների համար: Այստեղ պլանավորվեցին ու ծնվեցին նոր հստակ օպերացիաները և պատերազմները: Պետք է ասել, որ պրուսական այս ինստիտուտը կուրորեն

կրկնեցին շատ բանակնե¬րում: Շատ երկրներում թեկուզ ձևական ստեղծվեցին ԳՇ-ներ, սակայն դա չեղավ գերմանական արդեն միասնական պետության հիմնական մրցակից երկրում՝ Մեծ Բրիտանիայում: Այս մասին դեռ կանդրադառնանք: Դեռ 1821 թ. գերմանական ԳՇ-ն հանվեց ռազմական նախարարության ենթակայությունից և ուղիղ ենթարկվեց թագավորին: Թագավորը այդպիսով իր ձեռքում կենտրոնացրեց երեք ղեկավարման մարմին՝ ԳՇ-ն, որին տվեց առաջնահերթություն, ռազմական նախարարությունը և ռազմական կաբինետը, որը կարելի է համարել անվտանգության խորհրդի նախատիպը: 1883 թ. վերջին մար¬մինը դարձավ զուտ խորհրդատվական և կախվածության մեջ էր երկու մյուս մարմիններից, իսկ ԳՇ-ն դարձավ հիմնական մարմինը:

Գերմանիայում ԳՇ սպաները համարվում էին ամենաազդեցիկ էլիտան, զորքերում նրանց անվանում էին կիսաաստվածներ : Բանակին հաղթանակի համար անհրաժեշտ են բազում տարբեր գործոններ, որոնք միասին ապահովում են զորքերի հաղթանակները: Դրանք են զորքերի կառավարման համակարգը, մշակույթը, տեխնիկական հագեցվածությունը, զորքերի մարտական պատրաստությունը, զենքը, զինամթերքը, հետախուզությունը, նյութական ապահովումը և այլն: Հենց այս ամենի համակարգման համար էլ ստեղծվել էր ԳՇ-ն: Նա հաճախ կրկնում էր. «Հրամանատարներից դժբախտագույնը այն մարդն է, ում վերևից կոշտ կառավարում են: Ամեն օր, ամեն ժամ նա վերադասին պետք է բացատրի, հիմնավորի իր մտահղացումները, պլանները, ամեն վայրկյան նրան

անհանգստացնում են հեռակապով: Այդ իրավիճակում հրամանատարը կորցնում է վստահությունն իր հանդեպ, որոշում կայացնելու ունակությունն ու համարձակությունը: Նա արդեն չի կարող պատերազմ վարել: Հանդուգն որոշումները կայացնում են միայնակ» : Մոլտկեն հստակ պնդում էր, որ գերմանական ԳՇ-ում պետք է ծառայեին երիտա¬սարդ ու խելացի սպաները, ինչպես բնորոշում են հենց գերմանացի պատմաբանները, այնպիսի սպաները, որոնց սիրտը պատկանում է զորքին, իսկ գլուխը՝ գիտությանը :

MILITARY ART Volume two section 1.5. ARMY MANAGEMENT SYSTEMS AND CULTURE DIFFERENCE As already mentioned, in the ancient world it was considered that a talented commander could do anything. he must be able to train the troops, to teach the commanders how to deal with every situation, he must personally plan the actions, and in the end he must implement and reverse that complex mechanism. Military historians were inspired by such generals who defeated the enemy, as a rule they were kings and emperors. However, as military science developed and became more complex, there was less room for such commanders to act. During the reign of Friedrich II, the planning body, the Office of the Secretary-General, was established. 1763 Friedrich founded the Military Academy in Berlin. 1801 The idea of ​​the General Staff և Young Officers’ Academy was established in Germany, where the officers studied. In fact, in the Prussian army, this i

nstitute, starting from 1785. It was gradually formed, which included only the graduates of the Potsdam Military Academy. The Prussian Military School laid the scientific foundations. The school of Gerhard von Scharnhorst և August Gneissenau, further developing the classical military science, based on the professional education of officers, took a step back from the “Prussian rigidity”, passing to the art of military planning, giving more concrete flesh and blood to that institute. The General Staff, which was the spiritual son of

Helmut von Moltke, the school’s best successor. It was called the “Army Brain”. The German General Staff had two distinct divisions: the General Staff և a separate operative unit, which was more responsible for the specific actions of the troops, sometimes the troops. New clear operations and wars were planned and born here. It must be said that this Prussian institution was blindly repeated in many armies! In many countries, GCs were formed, but this was not the case in the United Kingdom, the main rival of the already united German state. We will talk about this later. Still in 1821 The German General Staff was removed from the Mini

stry of Defense and submitted directly to the King. The king thus concentrated in his hands three governing bodies: the General Staff, which he gave priority to, the Ministry of Defense, the military cabinet, which can be considered the prototype of the Security Council. 1883 The latter body became a purely advisory body, dependent on the other two bodies, and the General Staff became the main body. In Germany, the officers of the General Staff were considered the most influential elite, in the army they were called demigods. The army needs many different factors for victory, which together ensure the victories of the troops. These are the military management system, culture, technical equipment, combat readiness

Сообщение Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ գրառում է կատարել появились сначала на .