«Փաստ» օրաթերթը գրում է
Քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել հունիսի 20-ին սպասվող համապետական ընտրություններին: Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են անսպասելի դաշինքներ: Սակայն զուգահեռ իրականությունում հանրության մեծ մասը քաղաքական ապատիայի մեջ է: Չափազանց մեծ է քաղաքականությունից հիասթափվածների և անտարբեր մարդկանց թիվը: Պատերազմում պարտությունից հետո սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մարդկանց կենսամակարդակի շարունակական անկումը և սեփական անվտանգության հարցում ունեցած տագնապը խոր անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր երկրում:

Պետական-քաղաքական ինստիտուտների և շարքային քաղաքացու միջև անջրպետը գնալով խորանում է: Քաղաքական ուժերի տարբեր վերադասավորումները հաշվի առնելովկարելի է կանխատեսել, որ սպասվում են շատ խայտաբղետ ընտրություններ, որոնց ընթացքում ամեն մի ուժ փորձելու է ձայներ կորզել ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հանրության չկողմնորոշված հատվածից: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն միայնակ է իշխանության հայտ ներկայացնում, քանի որ սկզբունքային դիրքերից է հանդես գալիս և ունի կայուն էլեկտորատ: Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ միայնակ ընտրություններում չի կարող հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Սա ունի պարզ բացատրություն: Մարդիկ հոգնել են խաբված լինելուց, դատարկ խոստումներից, ստից ու կեղծիքից, հետևաբար անգամ մտադիր չեն մասնակցել ընտրություններին: Հրապուրվելով հեղափոխական ճառերով հասարակ ընտրողը հիասթափվել է իր կատարած ընտրությունից, քանի որ այդ ընտրությունը միայն աղետ է բերել: Եվ չհավատալով ոչ մեկի խոսքինընտրողների մեծ մասը օտարվել է քաղաքական պրոցեսներից: Ինչպե՞ս շարքային ընտրողը կողմնորոշվի, թե ում կարելի է վստահել իշխանությունը, ինչպե՞ս կարելի է առողջացնել քաղաքական կյանքը Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել, մի կողմ դնել էմոցիաները, սիրելատելը: Պարզապես պետք է տարբերել խոսքի և գործի մարդկանց: Իսկ նրանց կարելի է տարբերել՝ ուշադիր ուսումնասիրելով նրանց կենսագրությունը, թե ինչ օգուտ են բերել երկրին սեփական օրինակով: Թե որքանով են

սկզբունքային, իսկապես սրտացավ մեր երկրին հուզող խնդիրների նկատմամբ, որքանով են նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ժամանակն է մերժել բոլոր դեմագոգներին: Ժամանակն է աջակցել գործի մարդկանց, քանի որ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է աշխատանքով վերականգնել տնտեսությունը և ապագայի հանդեպ մարդկանց հավատը: Մեծ է հավանականությունը, որ իրենց ոլորտներում գրանցած հաջողությունները այդ մարդիկ կրկնեն պետական մասշտաբով, գուցե այս անգամ արժե հենց նրանց վստահել: Իսկ արդեն ձախողվածներին նորից վստահելը կլինի նվազագույնը ոչ խելամիտ: Իսկ ովքե՞ր են գործի մարդիկ: Նրանք սովորաբար գործարար աշխարհում հաջողություններ գրանցած մարդիկ են, ովքեր գիտեն ինչպես արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ստեղծել բարիք, այդ բարիքից բերած օգուտը բազմապատկել և լուծել սեփական երկրում առկա բազմաթիվ խնդիրներ: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն իրենց ոլորտը տապալած և ձախողած պատմություն: Հակառակը, մարդիկ են, ովքեր միայն նպաստել են այն ոլորտների զարգացմանը, որտեղ գործունեություն են ծավալել անկախ նրանից, թե ում իշխանության օրոք են գործել: Հայաստանին խիստ անհրաժեշտ են

արդյունավետ մենեջերներ, ովքեր քաջ հասկանում են մեր ժողովրդին հուզող խնդիրները և գիտեն դրանց լուծման ուղիները: Այդ մարդիկ խոսում են կոնկրետ ծրագրերից, առաջին հերթինսոցիալ-տնտեսական բնույթի: Անհնար է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ առանց հզոր տնտեսության, աճող տնտեսության: Իսկ այդ հարցերից ամենից շատ հասկանում են այն մարդիկ, ովքեր մեծ ձեռնարկություններ են կառավարել, ովքեր ունեն ճգնաժամերի և ռիսկերի կառավարման հմտություններ, գիտեն ինչպես ծախսել, շահույթ ստանալ և բաշխել այդ շահույթը: Այնպես է ստացվել, որ դեմագոգները, դատարկ պոռոտախոսները լիովին ապականել են Հայաստանում քաղաքական առողջ բանավեճը: Վատնելով պետական միջոցները և մեծացնելով պարտքերը պետությանը հասցրել են սնանկացման եզրին և դրան զուգահեռ ստվերում են այն մարդկանց խոսքը, ովքեր կոնկրետ լուծումներ են առաջարկում: Պետք է տարբերել այդ շատախոսներին ու պոպուլիստներին գործի մարդկանցից, անպատասխանատուներին՝ պատասխանատու մարդկանցից: Հայաստանի քաղաքական դաշտում իրականում շատ հեշտ է տարբերել նրանց: Գործի մարդիկ խոսում են գործից, առաջարկում հանրությանն իսկապես հուզող խնդիրների լուծումներ: Օրինակ՝ շատ ցավոտ խնդիրներ են

աշխատատեղերի, ներդրումների, փոքր ու միջին բիզնեսի խթանման, վարկերի, թոշակների, աշխատավարձերի, բնակարանաշինության, դեմոգրաֆիայի, տարբեր արտադրությունների ու արտահանման հարցերը: Ովքե՞ր են խոսում այդ խնդիրներից, ի՞նչ են առաջարկում:
Ուշադիր լսելով բոլորինկարելի է նրանց շատ հեշտ տարբերել: Բացի խոսքը տարբերելուց, անհրաժեշտ է նաև մի փոքր ուսումնասիրել նրանց կենսագրությունը: Պարզապես տեսնել, թե ով ինչ ոլորտում ինչ օգուտ է բերել, թե ով իրեն վստահված գործում ինչպես է աշխատել սկսած կառավարման, արտադրական ոլորտներից մինչև սպորտ և մշակույթ: Եվ դնելով յուրաքանչյուրի վաստակը պայմանական կշեռքի նժարներին, արդեն կարելի է հասկանալ, թե իրականում որ քաղաքական ուժերին արժե ընտրել այս ընտրություններում, և ում կարելի է վստահել իշխանությունը: Գործի մարդիկ հավասարակշռված են և սկզբունքային: Որպեսզի հետագայում Հայաստանը չբախվի ավելի մեծ աղետների, այս ընտրություններում պարզապես անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել և իշխանությունը վստահել փորձառու, հաջողակ, գործից հասկացող մարդկանց: Այլապես իշխանությունը կրկին վստահելով ձախողակներին` Հայաստանը վերջնականապես կդարձնենք ձախողված պետություն:

“Fact” daily writes
Political forces have begun to actively prepare for the June 20 national elections. New parties are formed, unexpected alliances are formed. But in parallel, most of the society is in political apathy. The number of people who are disappointed in politics and indifferent is too great. The bad socio-economic situation after the defeat in the war, the continuous decline of people’s living standards, the anxiety about their own security have created an atmosphere of deep mistrust in our country.

The gap between the “ordinary citizen” of state and political institutions is widening. Given the different realignments of political forces, it can be predicted that very variegated elections are expected, during which each force will try to extort votes from each other, as well as from the undecided part of society. In these elections, the PAP is applying for power alone, as it has a principled position and a stable electorate. Most political forces realize that they cannot overcome the minimum threshold for entering parliament in a single election. There is a simple explanation for this.

People are tired of being deceived, of empty promises, lies and falsifications, so they do not even intend to run in the elections. Fascinated by revolutionary speeches, the ordinary voter was disappointed with his choice, because that choice only brought disaster. And not believing anyone’s word, most of the voters were alienated from the political process. How can the ordinary voter decide who can be trusted with the government, how can the political life in Armenia be improved? The formula is very simple. It is necessary to make a wise choice, to put aside emotions, to love. You just have to be more discriminating with the help you render toward other people. And they can be distinguished by carefully studying their biographies, how they have benefited the country by their own example. How much they are principled, really sympathetic to the issues that concern our country, how much they have contributed to the solution of those issues. It is time to reject all demagogues.
It is time to support the people of business, because today Armenia, like air and water, needs to restore the economy through work and people’s faith in the future. It is very likely that these people will repeat the successes in their fields at the state level, maybe this time it is worth trusting them. And it would be unreasonable to re-trust those who have already failed. And who are the business people? They are usually successful people in the business world who know how to effectively organize work, create good, multiply the benefits of that good, solve many problems in their own country. They are people who do not have a history of failing or failing in their field.

On the contrary, they are people who have only contributed to the development of the spheres in which they operated, regardless of under whose rule they operated. Armenia desperately needs effective managers who understand the problems that concern our people and know the ways to solve them. These people talk about specific programs, first of all, of socio-economic nature. It is impossible to have a strong state, a strong army without a strong economy, a growing economy. And most of these issues are understood by people who have run large enterprises, who have crisis-risk management skills, know how to spend, make a profit, distribute that profit. It turned out that the demagogues, the empty braggarts, completely ruined the healthy political debate in Armenia.
By wasting state funds, increasing debts, they have brought the state to the brink of bankruptcy, and at the same time, they are overshadowing the words of the people who offer concrete solutions. We need to distinguish between these gossipers and populists from business people, irresponsible people from responsible people. In the political field of Armenia, in fact, it is very easy to distinguish them. Business people talk about business, offer solutions to problems that really concern the public. For example, the issues of jobs, investments, small and medium-sized businesses, loans, pensions, salaries, housing, demographics, various industries and exports are very painful issues. Who speaks about these issues, what do they suggest?