Shamshyan.com ը գրում է. Այսօր՝ մայիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: Ինչպես

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն,

որտեղից օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագոծությունների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով

հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ: Վարորդը նույն դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանի և տեսուչ Ալիկ Գալստյանի ուղեկցությամբ ավտոմեքենայով տեղափոխվել է քննչական բաժին: Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Shamshyan.com writes. Today, on May 10, a fatal accident took place in Yerevan. At around 5:00 pm, 37-year-old Vahe P., a resident of Yerevan, ran over a pedestrian, 56-year-old Lisa G., a resident of Yerevan, on Vilnius Street in his Opel car. According to photojournalist Gagik Shamshyan, the driver did not flee.

The victim was taken to St. Gregory the Illuminator Medical Center in his car, but died on the way. Vahe P. then called the operative control center of the Yerevan Traffic Police, from where he passed the information of the day to the Traffic Crimes Investigation Department of the Investigation Department of

the Yerevan Investigation Committee of Armenia, from where Senior Investigator Vigen Margaryan arrived at the hospital. A criminal case has been initiated under Article 242, Part 2 of the Criminal Code. The officers of the 8th platoon of the 1st officer battalion of the traffic police headed by the platoon co

mmander Arshak Saiyan arrived at the scene. The driver, accompanied by senior inspector of the same platoon Kamo Petrosyan և inspector Alik Galstyan, was taken by car to the investigation department. The driver was examined for sobriety, it turned out that he was sober.

Сообщение Սարսափելի ողբերգական դեպք. տիկին Լիզան մահացավ появились сначала на .