59 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Թոնի Քիթեյնը, որը անցյալ դարի 90-ականների վերջին ամերիկյան շատ հայտնի և ամենաերկարատև հեռուստասերիալներից մեկում՝

«Սանտա Բարբարա»-ում, մարմնավորել է Լիզա Դինապոլիի դերը, հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով նրա դստերը: Դերասանուհու մահվան պատճառը հայտնի չէ, նշվում է միայն, որ նա մահացել է Կալիֆոռնիայում: Ջուլիա Թոնի Քիթեյնը ծնվել է 1961 թվականին, Սան

Դիեգոյում։ 1980-ականներից սկսել է ակտիվորեն հայտնվել կինոյում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մալիբու» (1983), «Գվենդոլին» (1984), «Տղան» (1984): Սակայն Քիթեյնն իր առավել մեծ ճանաչումը ձեռք է բերել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում

խաղացած դերի, ինչպես նաև Whitesnake խմբի մի քանի տեսահոլովակներում նկարահանվելու շնորհիվ: Նշենք, որ տասը տարվա ընթացքում «Սանտա Բարբարա» հեռուստասերիալից ցուցադրվել է մոտ 1823 սերիա։

American actress and model Tony Katein has died at the age of 59. : The cause of death of the actress is not known, it is only mentioned that she died in California. Julia Tony Katein was born in 1961 in San Diego. From the 1980s he began to appear actively in cinema and television. He starred in such

films as “Malibu” (1983), “Gwendolyn” (1984), “The Boy” (1984). But Katein rose to fame with her role in the Santa Barbara TV series, as well as her appearance in several Whitesnake videos.

It should be noted that during 18 years about 1823 series from “Santa Barbara” TV series were shown.