Lragir.am-ը գրում է․ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, որ այս տեղեկությունը հաջորդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, ով Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ:

Այսօր այդ կապակցությամբ Ազգային ժողովում վարչապետին հարց է ուղղել պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատել է Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով:

Եռակողմ հայտարարության կետերից մեկը Սյունիքով հաղորդակցության մասին է, իրականության մեջ՝ Հայաստանի տարածքում նախատեսված ռուս-թուրքական «անվտանգության միջանցքներից» մեկը, որը փաստացի նշանակում է Սյունիքի օտարում, կամ ինչպես ՀՀ վարչապետն էր ասում՝ «անվտանգության նոր համակարգի կառուցում»: Սյունիքով անցնող ճանապարհների ռուս-թուրքական վերահսկողությունը այդ ծրագրի իրագործման երաշխիքն է: Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե երբ է կնքվել կամ ձեռք բերվել համատեղ պարեկության այդ պայմանավորվածությունը՝ եռակողմ հայտարարության ստորագրման օ՞րը, թե դրանից հետո: Դետալները խիստ կարեւոր են եւ պատասխանում են շատ հարցերի:

Հայաստանի կառավարությունը հաստատում է կանխատեսումները, նաեւ այն հանգամանքը, որ Սյունիքի օտարումը տեղի է ունենում ռուս-թուրքական համատեղ պլանավորմամբ ու պարտադրանքով: Ռուսաստանը հենց Սյունիքի սահմաններին մարտական գործողությունների ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է Հայաստանի հանդեպ ուղիղ եւ ՀԱՊԿ գծով իր պարտավորություններից:

Ազգային ժողովում այսօր հայտարարվեց նաեւ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Սա եւս մեկ վկայություն է: Հայաստանի կառավարությունն այսպիսով գործում է օկուպանտների հարկադրանքի տակ: Լրագրողների աշխատանքի սահմանափակումը կամ նոր կարգը վկայում է, որ լինելու է շարունակություն:

Lragir.am writes ․ In order to cover various topics in the border areas of the RA Syunik region, the journalists need the consent of the RA National Security Bodies, for which they must apply in advance (including electronically) to the RA NSS, according to the RA NSS Border Troops. The need for it is conditioned by the operative situation, for security reasons, as well as based on the fact of carrying out border works in the relevant territories of the RA Syunik region, the message reads.

Interestingly, this information follows a post by former Prime Minister Hrant Bagratyan, who spoke with Russian border guards on the Goris-Kapan road. They showed a document to the former prime minister, according to which a secret document was signed between Yerevan and Baku on road issues.

Today, in the National Assembly, MP Karen Simonyan addressed a question to the Prime Minister. However, his question was answered by Deputy Prime Minister Tigran Avinyan, who actually confirmed Bagratyan’s information about the Goris-David Bek road.

{“source_sid”:”20F01969-6742-4CC5-9237-6065EA5FE091_1615898811402″,”subsource”:”done_button”,”uid”:”20F01969-6742-4CC5-9237-6065EA5FE091_1615898805471″,”source”:”other”,”origin”:”unknown”}

One of the points of the trilateral statement is about communication through Syunik, in fact, one of the Russian-Turkish “security corridors” envisaged in the territory of Armenia, which in fact means the alienation of Syunik, or as the Prime Minister said, “building a new security system.” The Russian-Turkish control of the roads passing through Syunik is the guarantee of the implementation of that program. At the same time, it is noteworthy when this joint patrol agreement was signed or reached, on the day of the signing of the trilateral declaration or after it. Details are very important and answer many questions.

Сообщение ՇՏԱՊ. Սյпւնիքը “փшկվեց”. Կառավարпւթյпւնը հաստшտեց կանխատեսпւմները. Ինչ է կшտարվել… появились сначала на .