մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ էին հնչել Երևանում:

Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել էր նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել էր բիտա:

Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

On May 8, 2012, in the framework of the criminal case initiated by the decision of Vardan Avagyan, Chief Investigator of the Avan-Nor Nork Administrative District of the Investigation Department of the Investigation Committee of Armenia, appointed by the Chief Investigator of the Special Cases, Hakobjanyan, a gunman was found shot dead in Yerevan. . This was reported by SHAMSHYAN.com.

It turned out that the wounded man, who was taken to No. 1 University Hospital, had a gunshot wound. He is a citizen of the Republic of Austria, 39-year-old Karen Mkrtchyan, and the killed was a citizen of the Republic of Austria, 37-year-old Hovhannes Mkrtchyan. Գ. According to Shamshyan, the dead and the wounded are relatives, they arrived in Armenia from the Republic of Austria weeks ago.

By the decision of the investigator, a forensic medical examination was appointed.

Earlier we reported that today, on May 8, shots were heard in Yerevan.

A man’s body was found on the road near the 1st and 3rd buildings on Moldovakan Street. Unexploded ordnance from a rifle was found at the scene, as well as unexploded ordnance. A Mer