Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Շամշյանը, պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա

քաղաքում, ժամանել Հայաստան։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանապետի

առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Պողոսյանը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ

Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:

Today, on May 8, in the framework of the criminal case initiated by the decision of Vardan Avagyan, the head of the investigation group of the Investigation Department of the Investigative Committee of Armenia, Vardan Avagyan the identity of the injured. As photojournalist Gagik Shamshyan reports, it turned out that the wounded man, who was taken to University Hospital No. 1, had a gunshot wound. He is a citizen of the Republic of Austria, 39-year-old Karen Mkrtchyan, and the killed was a citizen of

the Republic of Austria, 37-year-old Hovhannes Mkrtchyan. Գ. According to Shamshyan, the dead and the wounded are close brothers, they arrived in Armenia weeks ago from the Republic of Austria, where they lived in Vienna. By the decision of the investigator, a forensic medical examination was appointed. As a photojournalist reported from the scene earlier, today, on May 8, shots were fired in Yerevan. Between 06:30 and 07:30, the operative control center of the Yerevan City Police Department recei

ved a call that shots had been fired on Moldovakan Street in the Nor-Nork administrative district. The RA First Deputy Chief of Police, Police Colonel Aram Hovhannisyan arrived at the scene. Poghosyan, First Deputy Head of the RA Police Criminal Police General Department, also arrived. Arriving at the scene, officers of the Criminal Investigation Department of the Yerevan City Police Department, headed

by Department Head Sean Kocharyan, Deputy Head of the Department Arthur Zakaryan, and Head of the Criminal Investigation Department of the same department Hovhannes Aristakesyan, found a man on the road near the 1st and 3rd buildings on Moldovakan Street. di: Unexploded ordnance (UXO) was found at the scene, as well as bullet casings.