Առաջիկա ընտրություններում հասարակությունը մանիպուլյացվելու է առավել, քան երբևէ։ Իսկ ահա մանիպուլյացիայի հիմքում դրվելու է՝ նախկինի, ներկայի ու ապագայի դեֆորմացիան։ Այս ընթացքում հասարակությունը պարբերաբար հիշելու է հեռավոր անցյալը՝ նախահեղափոխական ժամանակաշրջանը, հեղափոխությունը, հեղափոխությունից հետո չստացված խոստումները, հասնելու են մինչև պատերազմ։ Այսինքն՝ ամեն օր լսելու ենք «նախկիններ», «թալան», «կոռուպցիա», «ասֆալտին փռել», «ժողովրդավարություն» և դրանով փորձելով մոռացության մատնել ոչ վաղ անցյալը՝ պատերազմի արհավիրքը և երկիրը կործանման հասցրած իշխանությանը։

Իսկ ինչ է պետք նման արհավիրքից ազատվելու համար։ Ճշմարիտ եք։ Պետք է ուղղակի հետևել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի շատ կարևոր կոչին։ Մենք ապացուցել ենք, որ ի տարբերություն շատ ազգերի, հայ ազգը կարողացել է միավորվել, համախմբվել և կայանալ որպես պետություն: Մենք պետք է դա գնահատենք և կարողանանք շարունակել մեր պետականությունն անկախ ճանապարհով տանելը: Հիմա ևս ժամանական է այդ միասնականությունն ապացուցելու։
Թե ինչու ճիշտ չէ գնալ արտահերթ ընտրությունների, արդեն բազմիցս ներկայացրել է պարոն Թովմասյանը, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ մեր երկիրը դրան պատրաստ չէ: Հասկանալով միջազգային քաղաքականության իրավիճակը թե տարածաշրջանում, թե հետխորհրդային երկրներում, մենք պատկերացնում ենք, որ սկսվում է մի նոր կոնֆլիկտային փուլ:

«Դրա համար մեր առաջարկն է չգնալ նոր ընտրությունների, որովհետև այդ ժամանակ ամեն կուսակցություն զբաղված է լինելու իր նեղ կուսակցական շահերով: Դա մեզ բերելու է նոր ցնցումներ: Մենք առաջարկում էինք, որ լինի վարչապետի նոր թեկնածու, որը կարող է լինել չեզոք, ոչ կուսակցական, բայց բոլոր ուժերի կողմից ընդունելի: Այդ դեպքում հնարավորություն կունենային այսօրվա պատգամավորները շարունակել իրենց աշխատանքը, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պահեր երկրի շահերը թե ներքին, թե արտաքին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել»,-ասում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամը և հորդորում՝ 44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից։

Նա միայն լոկ խոսքեր չի ներկայացնում, այլ իրատեսական ծրագիր է դնում 44 այն պատգամավորներին առջև, ովքեր կապացուցեն, որ կամակատար չեն և կարող են լուծել ազգային բարդագույն խնդիրները։

Իր ուղերձի մեջ պարոն Թովմասյանն ընդգծում է․ «Մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ պառակտումը խորացնող ընտրությունների կազմակերպման փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ, որպես վարչապետ ընտրելով մեկին, որը բոլոր քաղաքական ուժերի հետ մեկտեղ ունի բավարար նորմալ հարաբերություններ և կարող է իրար դեմ պայքարելու փոխարեն՝ ծախսվող ջանքերը տեղափոխել մեր հայրենիքը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար»։

Ելույթը եզրափակում է հորդորելով․ «Երկիրն այդ ուղղությամբ տանելու նպատակով, համաձայն սահմանադրության, բավարար է ընդամենը 44 պատգամավորի նախաձեռնությունը, որոնք կպահեն Ազգային Ժողովը գործող կարգավիճակում և կառաջադրեն վարչապետի իրենց նոր թեկնածուին»։

Հուսանք՝ առաջիկա օրերին «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամը կրկին կհասնի հաջողության և կարթնացնի այդ 44 պատգամավորներին, որոնցից այսօր կախված է մեր երկիրը։

In the upcoming elections, the society will be manipulated more than ever! But the manipulation will be based on the deformation of the past, present and future. During this period, the society will regularly remember the distant past: the pre-revolutionary period, the revolution, the promises that were not received after the revolution, will reach the end of the war. In other words, every day we will hear “exes”, “robbery”, “corruption”, “paving the asphalt”, “democracy”, thus trying to forget the recent past, the horror of war, the government that destroyed the country.

And what is needed to get rid of such a catastrophe? You are true. It is necessary to simply follow the very strong call of Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative. We have proved that, unlike many nations, the Armenian nation has been able to unite, unite and establish itself as a state. We must assess it: to be able to continue to lead our statehood independently. Now is the time to prove that unity.
Mr. Tovmasyan has repeatedly stated why it is not right to go to snap elections, but I think it is necessary to emphasize that our country is not ready for that. Understanding the state of international politics both in the region and in the post-Soviet countries, we imagine that a new phase of conflict is beginning.
“Therefore, our proposal is not to go to new elections, because then each party will be busy with its narrow party interests. It will bring us new shocks. We suggested that there be a new candidate for Prime Minister, who could be neutral, non-partisan, but acceptable to all forces. In that case, the current deputies would have the opportunity to continue their work, and the acting Prime Minister would protect the interests of the country, both internally and externally. “I am sure that we can achieve that,” says the member of the “Third Force” civil initiative, urging 44 deputies to bring Armenia out of this difficult situation.

He does not only present words, but puts a realistic program in front of the 44 deputies who will prove that they are not arbitrary, they can solve the most complicated national problems.

In his message, Mr. Tovmasyan emphasizes ․ “We have only one way left – to elect a prime minister of the agreement instead of holding elections to deepen the division, electing as prime minister someone who has sufficiently normal relations with all political forces. ».

Concludes the speech by urging ․ “In order to lead the country in that direction, according to the constitution, the initiative of only 44 deputies is enough, who will keep the National Assembly in its current status, will nominate their new candidate for prime minister.”

Let’s hope that in the coming days the member of the “Third Force” civil initiative will succeed again, will wake up those 44 deputies, on whom our country depends today.