Որոշ քաղաքական շրջանակներ, ամենայն հավանականությամբ ինչ-որ ներքին կարգով հարցումների, կամ սոցցանցերում տիրող աշխուժության ֆոնին, ուղղակիորեն տագնապել են՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային դրական վերաբերմունքից և ըստ այդմ էլ նրա աճող ռեյտինգից: Եվ այդ ամենը ինչ-որ կերպ կոմպեսացնելու համար, դաշտ են նետում անբովանդակ ու անհեթեթ, անհասցե ապատեղեկատվություններ, փորձում են ցեխ նետել նրա վրա: Բայց դե ոնց ասում է պարոն Ծառուկյանը՝ լավ մարդկանց, վատը չի կարող կպնել: Հիշեք մի բան, Գագիկ Ծառուկյանի նման հայրենասեր, ազգանվեր մարդու դեմ նման կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը բումերանգի էֆեկտ է ունենալու:

«Ես միշտ աջակցել եմ իմ երկրին ու ժողովրդին: Երբեք չեմ ասել` եթե մեզ ձայն չտաք, գործ չեմ անելու. ես այդ մարդը չեմ: Արել եմ, անում եմ, անելու եմ»,-այսպես է պատասխանում Գագիկ Ծառուկյանն իր բոլոր հանդիպումների ժամանակ։

Մարդը պիտի բարի ու կամեցող լինի. չար ու նախանձ մարդիկ երբեք հաջողության չեն հասնի: Որոշողը դուք եք, ընդգծում է ԲՀԿ առաջնորդն ու հավելում․ «Ում հետ հույս եք կապում, նրան ընտրեք: Բայց ես շարունակելու եմ իմ ժողովրդին աջակցել: Աստծո օրհնությունը բոլորիս հետ»։

Այնպես, որ Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան: Իսկ մյուսները թող մտածեն իրենց մասին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Some political circles, most likely against the background of some internal polls or activity on social networks, were directly alarmed by the positive public attitude towards Gagik Tsarukyan, and consequently by his growing rating. And in order to somehow compensate for all that, they throw empty and absurd, unaddressed misinformation into the field, they try to throw mud at him. But as Mr. Tsarukyan says, good people cannot be affected by bad ones. Remember one thing, the use of such dirty technologies against a patriotic, patriotic person like Gagik Tsarukyan will have a boomerang effect.

“I have always supported my country and my people. I never said that if you do not vote for us, I will not do anything. I’m not that person. I have done, I am doing, I will do it, “Gagik Tsarukyan answers during all his meetings.
Man must be kind and willing. Evil and jealous people will never succeed. You are the one who decides, the PAP leader emphasizes and adds ․ “Choose the one you hope for. But I will continue to support my people. God bless us all. ”

So, Gagik Tsarukyan’s deeds will not only be remembered, but will continue and will still bear much fruit. Let others think for themselves.
GREEN PRESS