Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հիշում է՝ ինչպես էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում ժողովրդին ու ասում՝ «հարևաններից բուշլատ ու կասկա վերցրեք, գնացեք կռիվ», բայց հիմա, պարզվում է, գե րիների հարցով ՊՆ-ն չի զբաղվում: Նա 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ տեղեկացրել է, որ օրերս Բաքվից Հայաստան վերադարձած 3 ռազմագերիների հարցով անձամբ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: