Ղազանչեցոցը, Դադիվանքը, Տաթևը ու մնացած սրբա վայրերը աղոթքներով կամ шյնտեղ մոմ վառելով չեն պահում։ Ու Շուշին դառնալույա երկրորդ Անին։ Գիտե՞ք խի։Որովհետև Բյուրականի աստղադիտարանը գտնվում ա յո լա վիճակի մեջ։ Մերգելյանի ինստիտուտը հարկ-հարկ բաժանած, մի տեղ քսերոքսնոց, մի տեղ բիստրո, մի տեղ աութսորոինգով զբաղվող ծրագրավորողներ, մի տեղ արտադրություն ու տենց, ամեն մեկը` անկախ մայլա։
Որովհետև ֆիզիկային առընչվող բոլոր ինստիտուտները դառան պետության հա մար բեռ։


Որովհետև ինժիները ու ինտելեկտուալը դառան ծաղրի առարկա` սկսшծ ձեր սիրած «Մեր բակից», վերջացրած մնացած բոլոր հումորային ծրագրերով։
Որովհետև գիտության մարդիկ լաբորատորյաներից դուրս եկան ու գնացին քռչի բազար բոլտ ու գայկա ծախելու։ Մի քիչ ճարպիկները` Baxi քաշելու։ Իսկ ով անգլերեն գիտեր` զարգացնում ա Արևմուտքը։ Ու ճիշտ էլ անում ա։Որովհետև եկեղեցիներում աղոթում էին, հետո գնում գործարանների ստանոկները ծախում պա րսիկներին։Որովհետև գործարանները քանդում, տեղը` բնակելի թաղամաս։Որովհետև օֆիցեռը «բոզ»-ա, ինժիները` բալա, իսկ казнокрад տա մոժնիկը` թեմաների մեջ տղա։Որովհետև ավելի լավ ա ունեվոր քավոր ունենալը, թեկ ուզ երկրորդ զախոդից, քան գիտական աստիճան։
Տակ չտո, սիրելի հայրենակիցներ, Տաթևի վանքը, Էջմիածինը ու Երևանի Սուրբ Սարգիսը պահելու համար, հիմիկվանից պետք ա նենց шնել, որ մեր գիտնականները Բենթլի քշեն։