Մայիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է հանդիպակաց երթևեկող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարի. «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի 41-ամյա ուղևորուհի Արմինե Ղարուշյանը մահացել է, 45-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՄԱՆ» բեռնատարի 47-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:․

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վթարի վայրից փախուստի դիմած «Օպելի» 26-ամյա վարորդը նույն օրը Վայք քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։