Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև

ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը: Բացի այդ, ՌԴ գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական

ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը: «Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը: Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը,

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: «Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի տասնյակ հազարավոր չափաբաժին է ուղարկել Հայաստան, քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժնի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում պատվաստանյութի արտադրությունը»,-ասել է Լավրովը: Նա նաև հավելել է, որ այսօր միջկառավարական հուշագիր էստորագրվել կենսաբանական անվտանգության ոլորոտում:

The Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov stated at a press conference in Yerevan today that issues of mutual interest were discussed with Nikol Pashinyan. “We discussed in detail the current situation around Nagorno Karabakh. We noted the current progress կայուն stabi

lization of the situation. We do not reduce our efforts to return all detainees home, as well as demining, preservation of cultural and religious heritage. “A trilateral working group headed by the Deputy Prime Ministers of Armenia, Russia and Azerbaijan plays an important role in stabilizing the region,” Lavrov said. In addition, the Russian chief diplomat praised the Moscow-Yerevan cooperation in integration structures. Cooperation in the military-military-industrial spheres, as well as within the framework of the 102nd military base, was highly appreciated. “We have discussed several international and regional plots. “We also

agreed to further coordinate our actions in international organizations, such as the UN, the OSCE, the Council of Europe, and the Black Sea Economic Cooperation,” Lavrov said. The diplomat also noted that despite the slight decrease in trade, Russia remains Armenia’s main economic partner. Cooperation in the fight against coronavirus was discussed. “Russia has sent tens of thousands of doses of the vaccine to Armenia, and the issue of providing 1 million doses, as well as the production of the vaccine in Armenia, is being discussed,” Lavrov said. He added that an intergovernmental memorandum in the field of biosafety was signed today.