«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարիներ շարունակ խոսվել է պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի մասին. երբ գալիս էր մարզերում գործ անելու, դպրոցի կամ ճանապարհի հիմնանորոգման հարցը, նախկին իշխանությունները միշտ կրկնում էին, որ փող չկա, որ հազիվ են հասցնում պաշտպանական հարցերը լուծել։ Սակայն երբ հերթը հասնում էր իրենց անձերին, ռեստորաններին, VIP ծառայություններին, հյուրանոցներին ու կոստյումներին, ամեն բան դառնում էր եվրոպական ու

ամերիկյան չափանիշներով, վերջին սերնդի: 44-օրյա ողբերգական պատերազմը լակմուսի թուղթ էր նաեւ բյուջետային ծախսերի բացահայտման առումով. 2020թ.-ի դեկտեմբերի վերջին Արցախի ԱԺ նիստից մենք իմացանք, որ հայկական այդ փոքրիկ հանրապետությունն իր բյուջեից ամեն տարի մոտ 20 մլն դոլար գումար է ծախսել, ուշադրություն, նախկին պաշտոնյաների, նախագահների վրա:

Հայաստանի մի շարք մարզերից էլ պակաս բնակչություն ունեցող Արցախում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի էր: Որպեսզի հասկանաք ու պատկերացնեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, համեմատենք. այն մոտ 6 անգամ ավելին է, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն, 7-8 անգամ ավելին է, քան երրորդ քաղաքի` Վանաձորի բյուջեն, այդ գումարով ամբողջ շրջկենտրոններում մարզասրահներ կամ ՏՏ կենտրոններ կարելի էր բացել եւ այլն:

Ահա թե ինչու հասարակությունն ընդվզեց, դուրս եկավ փողոց։
Մարդիկ հոգնել էին նախկիններից, հոգնել էին խաբված զգալուց ու հիմա էլ, ըստ հարցումների ու դիտարկումների, ընդդիմության հիմնական մասին մարդիկ ընկալում են նախկին, ընկալում են իրենց դպրոցը չկառուցող, սեփական կաշվի մասին մտածող կառավարիչների: Ինչպես ասում են, ամեն ինչ իրականում շատ պարզ է»:

Մանրաամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

“Zhoghovurd” daily writes ․ “For years it has been talked about inefficient state budget expenditures. When it came to working in the provinces, renovating a school or a road, the former authorities always said that there was no money, that they could hardly solve the defense issues. But when it came to their personalities, restaurants, VIP services, hotels and suits, everything became European and American by the latest generation. The 44-day tragic war was also a litmus test in terms of revealing budget expenditures. At the end of December 2020, we learned from the sitting of the Artsakh National Assembly that this small Armenian republic has spent about $ 20 million from its budget every year, paying attention to former officials and presidents.

In Artsakh, which has a smaller population than a number of other regions of Armenia, such treatment was, to put it mildly, inadmissible. To understand and imagine what the amount is, let’s compare. It is about 6 times more than the annual budget of Gyumri, the second city of the republic, 7-8 times more than the budget of the third city, Vanadzor, with that amount it was possible to open gyms or IT centers in all regional centers, and so on.