Հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդեն ամիսներ շարունակ քաղաքական ու ինստիտոցիոնալ ճգնաժամի, պատերազմի աղետալի հետևանքերը մեղմելու որևէ նշույլ ցույց չտվող երկրում դա ապագայի, պետականության պահպանման, տնտեսական կայունության հասնելու՝ թերևս ընդունելի միակ միջոցն է։ Պարզ է, որ արտահերթ ընտրությունները լինելու են շատ բարդ։ Ատելության քարոզով ու պոպուլիզմով իշխանության եկած թիմը քանդել է ամեն բան, հատված-հատված արել մեր ժողովրդին, հեռու տարել մեզ ճշմարիտ արժեքներից՝ ոչնչացնելով ամենակարևորը՝ միաբան լինելու մեր կամքն ու ոգին։ Մոտ երեք տարի սնվելով «նախկիններ» – «ներկաներ» արատավոր թեզով՝ մենք որպես ազգ և պետություն, կարծես կորցրել ենք մեր դիմադրողականությունը. Մինչդեռ պատերազմը չի ավարտվել ու թշնամին հավակնություններ ունի Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ։ Հենց այս պայմաններում ընտրությունների կարևորությունը բացառիկ է, քանզի հակառակորդի հոխորտանքերին պաշտոնական Երևանից անգամ նորմալ պատասխան չի հնչեցվում։

Մենք այսօր ծնկել, բայց չենք ընկել։ Ու պետք է միացյալ ջանք գործադրենք ոտքի կանգնելու համար։ Իսկ դրա միակ ուղին քաղաքական ուժերի ու կուսակցությունների կողմից ընտրություններում իրատեսական լուծումներ առաջարկելն է։ Լուծումներ, որ բառով չեն, այլ գործողությամբ, կենսագրությամբ, արդեն արձանագրած ձեռքբերումներով ու չափելի արդյունքներով։ Փաստ է, որ պոպուլիստական ու «երկիրը փրկելու» հայտով հանդես եկող նորաթուխ թիմերին հավատալը երկիրը գցելու է էլ ավելի մեծ արհավիրքների հորձանուտ։ Մյուս կողմից՝ նախընտրական քաղաքական աճուրդների մեջ երբեմն խճճված ուժերն արդյո՞ք ունակ են երկիրը հանել այս վիճակից։ Պատասխանը միանշանակ հուսադրող չէ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից քանի՞սն ունեն հստակ ձևակերպված մոտեցում մեր երկրի անվտանգության ու տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ։ Այնպիսի մոտեցում, որ իրատեսական է, գործարկելի ու փաստարկված։

Սրանք առանցքային հարցեր են, որոնց պատասխանները պիտի պայմանավորեն մեր հայրենիքի ապագան։ Ու այդ առումով կարևոր էր նախօրեին քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկի՝ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանի՝ երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ հնչեցրած մոտեցումը, որի համաձայն մեր անվտանգության առանցքային տարրը պիտի լինի «ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կնքումը»։ Անհերքելի է, որ անվտանգության դեֆիցիտի պայմաններում մենք, ունենալով տարբեր գործընկերներ, պետք է արձանագրենք, որ միայն ՌԴ-ն էր, որ պատերազմի իրական պայմաններում մեզ ռազմատեխնիկական ամենատարբեր օժանդակություն ցուցաբերեց։ Ավելին՝ եթե ՌԴ-ի ջանքերը չլինեին, մենք այսօր Արցախի շուրջ ձևավորված հարցում կունենայինք մեզ համար որակապես շատ ավելի ոչ շահեկան վիճակ։ Աշխարհում մենք՝ որպես փոքր ու քիչ ռեսուրսներ ունեցող երկիր, պետք է հստակ գիտակցենք, որ միայն վստահելի ու փոխշահավետ գործակցությունը կարող է երաշխիք լինել մեր պետության անվտանգության համար, իսկ ՌԴ-ն այն միակ երկիրն է, որ այդ երաշխիքները մեզ տալիս է։ Եվ շատ բնական ու տրամաբանական է, որ ՌԴ-ն մեզ համար ռազմավարական գործընկեր է, դաշնակից երկիր։

Տնտեսական ներկա վիճակի կարգավորման մասով գյումրեցի արվեստագետների հետ կայացած հանդիպման ժամանակ արժեքավոր էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարը՝Գագիկ Ծառուկյանը, իր սովորության համաձայն, շատ իրատեսական ու առակայական լուծումներ է առաջարկում, որոնք, սովորաբար իսպառ բացակայում են շատ այլ՝ հին ու նոր քաղաքական թիմերի մոտ։
Արձանագրենք, որ տնտեսությունը կենացներ չի սիրում. Նա սիրում է թվեր, ռեսուրսների խելամիտ հաշվարկ, իրատեսական ծրագրեր։ Ու հենց նշյալի ներքո կարևոր էր մոտ 30հազ. ՀՀ քաղաքացու տարիներ շարունակ աշխատանքով ապահովող ԲՀԿ-ի ղեկավարի դիտարկումն առ այն, որ տնտեսությունը պիտի լինի «ներդրումային, այլ ոչ թե սպառողական»։ Սպառողական տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է պետությունը։ Ավելին՝ փոքր ու միջին բիզնեսը, որի մասնաբաժինը ՀՀ պետական բյուջեում 1.8% է, պետք է սկզբնական շրջանում մեկ տարով ազատվի հարկերից, որպեսզի կայունացնի իր դիրքերը ու լինի մրցունակ։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի ղեկավարը առաջարկում է մինչև 3մլն դրամի չափ վարկերը զրոյացնել: Արդյունքում շուրջ 2.2մլն վարկառուներից մոտ 2մլն-ի վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցեն 2-3%-ը: Սա առարկայական ու լուրջ խթան է տնտեսության համար, որի ներքո ՀՀ քաղաքացին, դուրս գալով վարկերի մաշեցնող բեռից,տնտեսապես կակտիվանա՝զարկ տալով երկրի հզորացմանը։

Անվտանգության ու տնտեսության հիմնահարցերը մերօրյա ՀՀ-ի կարևորագույն մարտահրավերներն են, ու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է այդ ոլորտները կարգավորելու՝ առաջին հերթին առարկայական, չափելի, փաստերի ու վիճ.տվյալների վերլուծության հիմքով առաջարկներ ներկայացնեն ընտրողին։ Դրանք պիտի լինեն տարաբնույթ ու ամենակարևոր՝ իրատեսական, որպեսզի ՀՀ-ի քաղաքացին կարողանա իր ընտրության մեջ առաջնորդվել ոչ թե պոպուլիստների կամ փրկիչների խոստումներով, այլ պետությունը ներսից ընկալող, նրա խնդիրներին գործնականում ծանոթ ու դրանց կիրառական առաջարկներով։ Եվ այս առումով Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած թեզերը շահեկանորեն առանձնանում են:

Վերջին տարիներին մեր ազգաբնակչությունը համոզվեց, որ պոպուլիզմն ու ամբոխավարությունը խոսքից այն կողմ որևէ ձեռքբերում չունեցող հռետորաբանների գործիքն են, որը վտանգավոր է պետականության կորստի ռիսկի ներկա փուլում գտնվող մեր երկրի համար։Քաղաքականությունը բարի ցանկությունների տիրույթ չէ, այլ գոյություն ունեցող հնարավորությունների դաշտ. Քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին պատասխանատու ու իրատես մոտեցում ցուցաբերեն սեփական երկրի ազգային շահերի՝ իրենց մոտեցումները հանրությանը ներկայացնելիս։ Սրանով է հենց կարևոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու գործիքակազմի իրատեսականությունը:

Գրում է իրավաբան Գևորգ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում

xtraordinary parliamentary elections are scheduled for June 20 in Armenia. For months now, in a country that has not shown any signs of mitigating the effects of the political and institutional crisis and the catastrophic war, this is the only acceptable way to achieve a future, statehood and economic stability. It is clear that the extraordinary elections will be very difficult. The team that came to power through hate speech and populism has destroyed everything, torn our people to pieces, taken us away from the true values, destroying the most important thing – our will and spirit to be united. Feeding on the vicious thesis of “former” – “present” for about three years, we as a nation-state seem to have lost our resistance. Meanwhile, the war is not over and the enemy has ambitions towards Zangezur, Shan, Yerjan. It is in these conditions that the possibility of elections is exceptional, because even official Yerkan does not respond to the opponent’s slanders.

We knelt today, but we did not fall. And we must make a joint effort to stand up. And the only way to do that is for political forces and parties to offer realistic solutions in the elections. Solutions that are not in words, but in action, biography, achievements already recorded and measurable results. It is a fact that believing in the populist and new teams that claim to “save the country” will throw the country into an whirlpool of even greater disasters. On the other hand, are the forces sometimes entangled in the pre-election political auctions able to get the country out of this situation? The answer is definitely not reassuring. And finally, most importantly, how many of the forces that have applied to run in the elections have a clearly defined approach to the security of our country and the solution of economic problems? An approach that is realistic, workable and well-argued.
These are key questions, the answers to which must determine the future of our homeland. And in that sense,

the approach voiced yesterday by one of the influential forces in the political field, PAP leader G. Tsarukyan, on ensuring the country’s security, according to which the key element of our security should be “the signing of a new military-political agreement with Russia.” It is undeniable that in the conditions of security deficit we, having different partners, must state that only Russia provided us with various military-technical assistance in the real conditions of the war. Moreover, if it were not for Russia’s efforts, we would have a much more unfavorable situation for us today in the issue of Artsakh. We in the world, as a country with small and few resources, must clearly realize that only a reliable and mutually beneficial partnership can be a guarantee for the security of our state, and Russia is the only country that gives us those guarantees. And it is very natural and logical that Russia is a strategic partner for us, an ally.
During the meeting with the artists from Gyumri, Gagik Tsarukyan, the leader of the political force applying for the snap elections, used to offer very realistic and realistic solutions to the current economic situation. with new political teams.

Let’s state that the economy does not like toasts. He likes numbers, reasonable calculation of resources, realistic programs. And just below that, there could be about 30 thousand. The observation of the PAP leader, who has been providing employment to a citizen of the Republic of Armenia for years, that the economy should be “investment, not consumer”. The consumer economy weakens the state in the long run. Moreover, small and medium-sized businesses, whose share in the RA state budget is 1.8%, must initially be exempt from taxes for a year in order to stabil