SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ապրիլի 30-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 3 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարը։ Տեսախցիկից պարզ է դառնում, որ վթարի մեղավորը Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արայիկ Հովակիմյանն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 30-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել էին Փարաքար գյուղի բնակիչներ, 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսական Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպակայան գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

SHAMSHYAN.com presents an exclusive video of how a car accident involving 3 cars took place on April 30 on Yerchanyan Street in Parakar village. It becomes clear from the camera that the culprit of the accident is 22-year-old Arayik Hovakimyan, a resident of Parakar village. As a photojournalist reported from the scene earlier, on April 30, a chain car accident took place in Armavir region.

At around 15:30, residents of Parakar village, a VAZ 2121 bus driven by 22-year-old Arayik Hovakimyan, a GAZ A 64 bus driven by 63-year-old Hakob Avagyan and a resident of Gegharkunik region, 35, collided in front of 35 Yerchanyan Street in Parakar village. GAZ 2410 cars driven by 2-year-old Khachatur Hovhannisyan.

Due to the accident, H. Avagyan’s passengers, Yerevan residents, 7-month-old Adriana G., 6-year-old Gayane G. were taken to Surb Astvatsamayr Medical Center, and 25-year-old Piruza Aghasyan was taken to Erebuni Medical Center. The Yerjan No. 1 fire-rescue brigade of the Rescue Service

of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade.

The officers of the 1st platoon of the 1st battalion of the 2nd battalion of the traffic police, headed by the platoon commander Grigor Poghosyan and the platoon commander Marlen Sargsyan, arrived operatively.