Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների և երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: «Երիտասարդները երկրի ապագան են, և նրանց պետք է հնարավորություն տալ գործուն մասնակցությունն ու ներդրումն ունենալ այդ նույն ապագայի կերտման մեջ»,- գտնում է պարոն Ծառուկյանը և մշտապես աջակցում երիտասարդներին:

Գործունեության առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Հաճախակի հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթացել երիտասարդներին մտահոգող խնդիրներին ու ցանկալի լուծումներ տվել դրանց՝  զբաղվածության խնդրից մինչև անվճար փոխադրամիջոցներ, ուսման վարձավճարներից, կրթաթոշակներից ու դրամաշնորհներից մինչև խրախուսական պարգևներ ու գիտակրթական ամենատարբեր ծրագրեր: 

 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվում են երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ ու սեմինարներ, թեմատիկ ցուցահանդեսներ: Առաջնահերթությունների թվում են տարբեր ոլորտների տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու խրախուսումը: Վերջին տարիներին  հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում  իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև  աշխարհի ամենատարբեր երկրներից:

Հետևապես՝ այսօր ևս պարոն Ծառուկյանը կարևորում է երիտասարդների ներդորումը հանրային կյանքում: Այդ իսկ պատճառով՝ առիթը բաց չի թողնում նրանց հետ հանդիպելու, նրանց խնդիրները լսելու և վերջապես դրանց լուծումներ տալու համար: Իսկ երիտասարդներն էլ, տեսնելով գործուն քայլեր, պատրաստակամություն են հայտնում միանալու կուսակցությանը: Հենց դա է  պատճառը, որ այսօր կրկին  ավելի քան 1500 երիտասարդի Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր է հանձնել:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Enabling the role of knowledgeable, comprehensively developed students and young people in the process of state formation, the Gagik Tsarukyan Charitable Foundation pays special attention to the financing of educational programs. “Young people are the future of the country, they should be given the opportunity to take an active part and contribute to building that same future,” said Mr. Tsarukyan.
From the very first day of his activity, Gagik Tsarukyan considered it a priority to pay attention to the young staff, to emphasize the need to trust them in responsible spheres and to express themselves in the homeland. During the frequent meetings, Gagik Tsarukyan personally got acquainted with the problems of the young people and gave them the desired solutions, from the problem of employment to free transportation, tuition fees, scholarships and grants to incentive prizes and various scientific-educational programs.

Conferences and seminars dedicated to youth issues, thematic exhibitions are regularly organized under the auspices of the Gagik Tsarukyan Charitable Foundation. Identifying and encouraging talented young people from different fields is one of the priorities. In recent years, many large-scale programs have been launched under the auspices of the foundation, in which thousands of young people not only from Armenia but also from different countries of the world are actively participating.
Finally, today Mr. Tsarukyan emphasizes the contribution of young people in public life. That is why he does not miss the opportunity to meet with them, to listen to their problems, and finally to give them solutions. And the young people, seeing active steps, express readiness to join the party. That is the reason why today Gagik Tsarukyan again handed over membership cards of “Prosperous Armenia” party to more than 1500 young people.
GREEN PRESS