Կատաղությունս, զայրույթս չեմ կարողանում զսպել այն պահից, երբ այսօր համացանցում կարդացի, որ Քոչարյանը հերոսի նկարը հանել ու իր պատկերն է կախել Վեդիում։ Չէ լուրջ դուք այդքան տմարդի եք, լուրջ այդքան ստոր եք։ Չէ երևի մենք բոլորս ենք մեղավոր, որ հերիք չէ դուք մինչ օրս ազատության մեջ եք, մի բան էլ մինչ նախընտրական քարոզչությունը սկսելը՝ զբաղված եք քարոզչությամբ։

Կատարվածը առաջացրել է ինչպես իմ, այնպես էլ վեդեցիների և զոհված հերոսի ընկերների վրդովմունքը, որոնք բողոքի ակցիայի են հավաքվել, հատուկ տեխնիկա բերել և փորձել պոկել Քոչարյանի պաստառը, որ հետ տեղադրեն Դավիթի նկարը։ Այո, շատ ճիշտ են նրանք, դեռ մի բան էլ քիչ են արել։

Արցախի հերոսի նկարը պետք է մնա, որովհետև ինքն իր կյանքը զոհել է հանուն մեզ, հանուն մեր բոլորի ապագայի, իսկ ինչ է արել Քոչարյանը, այո, նա զոհել է մարդկանց, զրկել է տներից, իսկ այսօր հերոսի շապիկ է քաշել գլխին և սկսել նախընտրական քարոզչություն։ Ամոթ է, սթափվեք գոնե հարգեք մեր հերոսներին, գոնե վառ պահեք նրանց անմար հիշատակը։

I can not control my rage and anger from the moment I read on the Internet today that Kocharyan took out the picture of the hero and hung his picture in Vedi. No, you are so stupid, you are so mean. After all, it is all our fault that it is not enough that you are still free, and before the pre-election campaign, you are busy with the campaign.

What happened caused the indignation of both me and the friends of the Vedas, the friends of the killed hero, who had gathered for a protest action, brought special equipment, tried to tear Kocharyan’s poster to put back David’s picture. Yes, they are very right, they have done little more.
The picture of the hero of Artsakh must remain, because he sacrificed his life for us, for the future of all of us, and what did Kocharyan do? It is a shame, sober up, at least respect our heroes, at least keep their immortal memory alive.