Ձուկը, ինչպես գիտենք, գլխից է հոտում։ Ուստի՝ անհրաժեշտ է օր առաջ լուծել համակարգային  խնդիրները պետական ապարատում։ Այնտեղ ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենն անարդյունավետ կառավարում։ Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ փորձում է ամեն գնով  իշխանություն պահել, ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար։ Եվ նման իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն՝ ուղղակի աբսուրդի ժանրից է։

Իսկ այն գործիչները, ովքեր ունեն քաղաքական մտածողություն, ովքեր ունակ են հոգ տանել ժողովրդի մասին, ովքեր ունակ են լուծել երկրի անվտանգության հարցերը, ովքեր ունակ են բարձր որակի կառավարում ստանձնել,  այդքան էլ չեն ողջունում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Բայց միևնույն ժամանակ, այլընտրանքային տարբերակ են առաջարկում։

Այս առնչությամբ՝ հարկ եմ համարում առանձնացնել  «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հայտարարությունն առ այն, որ ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կունենա 6-12 ամիս ժամանակ առաջին հերթին սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու համար, և հետո միայն գնալ ընտրությունների։

Իսկ մինչ այդ պարոն Թովմասյանն առաջարկում է․ «Երկրի կառավարման հարցը լուծել կա՛մ կրիզիս մենեջերների, կա՛մ քաղաքական տարբեր ուժերից ձևավորված կառավարության միջոցով»։ Ըստ Արտակ Թովմասյանի` եթե մեր պետությունը 2021թ․-ին գնա ընտրությունների ճանապարհով, հաջորդ 5 տարում լինելու են շարունակական ցնցումներ, իսկ երբ դրանք լինեն ճիշտ ժամանակին, հանգիստ մթնոլորտում, առանց լարումների՝  կստեղծվի հնարավորություն` գնալու զարգացման ճանապարհով։

Այս բոլոր փոփոխություններից հետո միայն Արտակ Թովմասյանը,  իր թիմի հետ միասին, կորոշի` ինչպես մասնակցել ընտրություններին և ինչ ֆորմատով։  Քանզի՝ «Երրորդ ուժը» քաղաքացիական նախաձեռնության գործունեության նպատակն է  նպաստել հայ ժողովրդի բարեկեցիկ, արժանապատիվ կյանքի հաստատմանը և գալիք սերունդներին ժառանգել զարգացած ու ազատ հայրենիք՝  հենվելով համամարդկային և ազգային արժեքների վրա։ Պետության կայունությունն ու արտաքին ուժերից անկախությունն ապահովելու համար ներմուծել տնտեսական քաղաքականության նոր մտածողություն՝ հավաստիացնելով ՀՀ քաղաքացիներին, որ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով ու անվտանգ միջավայրում։ 

Fish, as we know, stinks from the head. Therefore, it is necessary to solve the systemic problems in the state apparatus one day in advance. There is no resistance, but only inefficient management. Nikol Pashinyan has become dangerous for the future of our country, he is exhausted trying to stay in power at any cost, he is not respected by the people, he is not respected by the outside world, he can not bring any benefit to Armenia, it would be his most patriotic step if He left voluntarily and left. And the idea of ​​holding special elections in such a situation is simply from the genre of absurdity.

And those politicians who have a political mindset, who are able to take care of the people, who are able to solve the country’s security issues, who are able to assume high-quality governance, do not welcome the idea of ​​holding snap elections. But at the same time, they offer an alternative.

In this regard, I consider it necessary to single out the statement of Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, that to form an interim government, which will have 6-12 months, first of all to make constitutional changes, to make reforms in the Electoral Code, and then to go to the elections.

And before that Mr. Tovmasyan offers ․ “Solve the issue of governing the country either through crisis managers or a government formed by different political forces.” According to Artak Tovmasyan, if our state follows the path of elections in 2021, there will be continuous shocks in the next 5 years, and when they are on time, in a calm atmosphere, without tensions, there will be an opportunity to follow the path of development.

Only after all these changes will Artak Tovmasyan, together with his team, decide how to participate in the elections and in what format. Because the goal of the “Third Force” civic initiative is to contribute to the establishment of a prosperous, dignified life of the Armenian people, to inherit a developed

and free homeland for future generations, based on universal and national values. To ensure the stability of the state and independence from external forces, to introduce a new thinking of economic policy, assuring the citizens of the Republic of Armenia that it is possible to work and live in our homeland with a dignified life and in a safe environment.